Մատչելի հղումներ

Աֆղանստանում կործանվել է ամերիկյան ռազմական ինքնաթիռ


ԱՄՆ պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Թալիբանի վերահսկողության ներքո գտնվող Աֆղանստանի տարածքում կործանվել է ամերիկյան ռազմական ինքնաթիռ, որը ապահովում էր զինված ստորաբաժանումների միջև կապն ու հետախուզական գործառույթներ իրականացնում

Աֆղանստանում ամերիկյան զինված ուժերի խոսնակը թվիթերյան իր գրառման մեջ նշել է, որ չկա որևէ վկայություն, որ ինքնաթիռը խոցվել է հակառակորդի կողմից:

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերն ընդգծել է, որ շարունակում է հետևել կործանված ինքնաթիռի շուրջ զարգացումներին:

Ղազնի շրջանում Կարմիր Խաչի առաքելության ղեկավար Սայեդ Աբդուլ Վաջիդը Ամերկայի Ձայնի հետ զրույցում հայտնել է, որ նախնական տվյալներով ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվել է հինգ մարդ:

Facebook Forum

XS
SM
MD
LG