Մատչելի հղումներ

Սուլեյմանիի սպանության արձագանքն ամերիկյան հանրության շրջանում


Իրանցի մի օրենսդիր խոստացել է 3 մլն ԱՄՆ դոլար նրան, ով կսպանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: ԱՄՆ-Իրան հարաբերությունները ծայրաստիճան լարվեցին իրանցի գեներալ Սուլեյմանիի սպանությւոնից հետո

Դեյվիդ Հեյնսը իրաքյան պատերազմի վետերան է: Իրաքում իր ծառայության ժամանակ ռազմական ավտոմեքենան, որի մեջ նա գտնվում էր, պայթեցվեց հատուկ պայթուցիկի միջոցով, որը օգտագործում են Իրանի հովանավորության ներքո շիա մահմեդական զորամիավորումները Իրաքում: Պայթյունի հետևանքով Դեյվիդը վիրավորվեց:

ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով 2005-2011 թթ ընթացքում ճանապարհային հատուկ այդ պայթուցիկների կիրառման արդյուքում զոհվել է 196 ամերիկացի զինծառայող, 861 ստացել են մարմնական վնասվածքներ:

Զոհված զինծառայողների թվում է Քլեյ Ֆարը, ով հարձակման պահին 21 տարեկան էր: Նրա հայրը` Պատրիկ Ֆարը վստահ է՝ իր որդու մահվան մեջ պատասխանատու է իրանցի գեներալ Սուլեյմանին:

«Երբ լսեցի գեներալ Սուլեյմանիի սպանության լուրը, զգացմունք ունեցա, որ արդարությունը հաղթեց: Սուլեյմանին ուղակիորեն պատասխանատու է իմ որդու մահվան համար»,- ասում է զոհվածի հայրը:

ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ Սուլեյմանին գլխավորել է իրանական Քուդս զորախումբը, որը սովորեցրել է իրաքցի զինյալներին, թե ինչպես է հարկավոր ԱՄՆ զինվորների դեմ կիրառել ճանապարհային այդ մահացու պայթուցիկները: Իրանը լիովին հերքում է մեղադրանքները:

«Կարծում եմ Սուլեյմանիին սպանելու գաղափարը ճիշտ էր»,- նշում է վետերան Դեյվիդ Հեյնսը:

Սակայն ոչ բոլոր ամերիկացիների կարծիքով էր այս որոշումը ճիշտ: Ոմանք պնդում են, որ նախագահ Թրամփի գործողություններն ԱՄՆ-ին ներքաշում են պատերազմի մեջ: Դեմոկրատները նշում են, որ ուրախ են, որ Սուլեյմանին վերացվել է, սակայն քննադատում Թրամփին Կոնգրեսի հետ չխորհրդակցելու մեջ:

Իրաքյան պատերազմի վետերան Դեյվիդը, սակայն, պնդում է՝ հաճախ ամերիկացիները միմյանց ավելի թշնամանքով են վերաբերվում, քան օտարները: Ըստ նրա, պետք է գիտակցել, որ Սուլեյմանիի նման մարդիկ ատում են Ամերիկան:

Ինչպես Հեյնսը, այնպես էլ Ֆարը վստահ են՝ Սուլեյմանիի մահը աշխարհը էլ ավելի անվտանգ դարձրեց:

Facebook Forum

XS
SM
MD
LG