Մատչելի հղումներ

Քորոնավիրուս անվանումը կրող վարակը շարունակում է տարածվել


Քորոնավիրուս անվանումը կրող վարակը շարունակում է տարածվել Չինաստանում, որտեղից այն սկսվել է, եւ մի շարք այլ երկրներում։ Սակայն, լինելով շատ նոր տեսակի վիրուս, բժիշկներին չի տալիս իր դեմ պայքարի լավագույն եղանակը հայտնաբերելու հնարավորություն։

Չինաստանի օդանավակայաններում ու Չինաստանից ուղեւորներ ընդունող օդանավակայաններում սկսվել են ուղեւորների ստուգումներ։ Ստուգում են, թե արդյոք նրանց մեջ կան բարձր ջերմություն կամ շնչառական խնդիրներ ունեցողներ։

Քորոնավիրուս թարգմանաբար նշանակում է պսակաձեւ վիրուս։ Դա այն պատճառով, որ կարծես այն շրջապատված լինի պսակով։

Առաջին ախտանիշներն են մրսելու զգացումը։ Այս հիվանդների մոտ հեշտությամբ տարածվում են շնչառական մահացու վիրուսներ։

Քորոնավիրուսներն իրենց մասին մի քանի անգամ են հիշեցրել։ Ծանր սուր շնչառական համախտանիշ անվանումը կրող քորոնավիրուսը տարածվել էր Չինաստանի կենդանիների շուկայից։ Հետո տարածվեց մերձավորարեւելյան շնչառական վիրուսը։

Ինչպես Մերիլենդի բժշկական համալսարանի դասախոսներից Մեթյու Ֆրիմանն է ասում, մերձավորարեւելյանը տարածվել էր չղչիկներից, սակայն տարածվել է նաեւ ուղտերի շրջանում ու վարակում նաեւ մարդկանց։ Այսինքն, քորոնավիրուսներն ունենում են միջանկյալ մի թիրախ, որից հետո են տեղափոխվում դեպի մարդու օրգանիզմ։

Վերջին այս քորոնավիրուսը սկսվել է Չինաստանի Վուհունի շուկայից։ Այն մարդուց մարդ է տարածվում հազի, փռշտոցի ու հպման միջոցով։ Ավելի հեշտ է վարակվել այս քորոնավիրուսով, քան էբոլայով։

Գիտնականներից Էնթընի Ֆոուսիի խոսքերով, ավելի խոցելի են 65-ից բարձր տարիք ունեցող անձինք, քանի որ հիվանդությունն ավելի հեշտությամբ է բարդություններ առաջ բերում նրանց օրգանիզմում։

Բարդությունների դեպքում առաջ են գալիս թոքաբորբ, բրոնխիտ, երիկամների անբավարարություն, հեղուկի կուտակումներ թոքերում։ Հիվանդությունը կարող է հանգեցնել մահվան։

Գիտնականի խոսքերով, երկրորդական մանրէածին հիվանդության դեպքում օգնության են հասնում հակաբիոտիկները։ Շնչառական խնդիրների դեպքում օգնության են հասնում շնչառությունը կարգավորող սարքավորումները։ Սակայն նոր այս քորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու որոշակի բուժում դեռեւս չկա։ Եվ աշխարհի տարբեր երկրներում են գիտնականները սկսել որոնել այդ բուժումը։

Իսկ քանի դեռ նրանք որոնում են, մյուսները պիտի հաճախակի լվանան ձեռքերը, հազալիս բերանն ու քիթը փակեն արմունկով կամ թաշկինակով։ Եվ բժշկին է հարկավոր դիմել այն պահից, երբ կասկածում եք, որ ձեր օրգանիզմում առկա է վիրուս։

XS
SM
MD
LG