Մատչելի հղումներ

Իրաքում շարունակվող բողոքի ցույցերը սպառնում են նոր արյունահեղությամբ


Բողոքի ցույցերը շարունակվկում են Իրաքում։ Ըստ կանխատեսումների, իրադրությունը եկող օրերին շատ լարված է լինելու եւ կարող են տեղի ունենալ արյունալի բախումներ։

Մոհամեդ ալ Ղասեմի անվան մայրուղու վրա հոկտեմբեր ամսին տեղի ունեցած նախկին բախումները եղել են շատ արյունոտ։ Ըստ մոտավոր հաշվարկրների այդ ընթացքում մոտ 6ՕՕ մարդ է զոհվել։ Երկրի շիա մահմեդական առաջնորդները կոչ են անում սկսել ցույցեր Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության դեմ։ Ի հակադրություն շիաների, Իրաքի սուննիները եւ քրդերն ուզում են, որ ամերիկյան ուժերը շարունակեն իրենց ներկայությունն այստեղ։

Բաղդադի Թահրիրի հրապարակն ու շրջակա տարածքն արդեն մի քանի ամիս են գրավված ցուցարարների կողմից, որոնք այստեղ են մնում ամեն օր ու գիշերներն անցկացնում վրաններում։ Նրանք ասում են, թե չեն հեռանալու, քանի դեռ չեն բավարարվել իրենց պահանջները։ Նրանք պահանջում են իրենց հիմնական՝ աշխատանքի, անվտանգության, բուժում ստանալու իրավունքը։ Պահանջում են, որ վերացվեն կոռուպցիան ու աղքատությունը։
Տարիներ շարունակ խղճուկ վիճակում ապրած հատկապես երիտասարդ սերունդը պահանջում է քաղաքացիական իրավունքներ եւ երազում Իրաքի տարբեր հավատքի տեր համայնքների միջեւ համերաշխության մասին

Ցուցարարներից շատերն են ասում, թե իրենց պահանջների մեջ է հարկավոր մտցնել Իրաքից ամերիկյան ուժերը դուրս բերելու կոչը։ Մեծ թիվ են կազմում նաեւ նրանք, ովքեր կարծում են, որ այդ կոչը կարող է մարդկանց շեղել իրենց հիմնական պահանջներից եւ ավելի սրել առանց այն էլ լարված իրավիճակը։

XS
SM
MD
LG