Մատչելի հղումներ

Նոր անակնկալ՝ պուտինյան ոճով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է արագ կերպով ի մի բերել անցյալ շաբաթ իր առաջարկած սահմանադրական բարեփոխումները։ 2Օ տարի երկիրը ղեկավարած Պուտինը դեռեւս ունի անակնկալներ մատուցելու կարողություն։ Դաշնային խորհրդում իր ուղերձի ժամանակ նա հայտարարեց սահմանադրական մի քանի փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Փոփոխություններից մեկը վերաբերում է իշխանության լծակների մեծ մասը նախագահից խորհրդարանին փոխանցելուն։

Դրանից մի քանի ժամ անց էր, որ Պուտինի իշխանության օրոք երկար պաշտոնավարած վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ներկայացրեց հրաժարական ու ցրեց կառավարությունը։ Նրան փոխարինելու եկավ Դաշնային հարկային ծառայության ղեկավար, մինչ այդ շատերի համար անծանոթ Միխայիլ Միշուստինը, որն այսպիսով դառնում է Ռուսաստանի թիվ երկու ամենամեծ լիավորություններն ունեցող քաղաքական գործիչը։

Սակայն ինչպես անկախ վերլուծաբան Արկադի Դուբնովն է ասում, ՝՝Միշուստինը իրականում կդառնա քաղաքական դեմք, թե ոչ, կախված կլինի Պուտինից։ Եթե Պուտինն ուզենա, նա կդառնա, եթե չցանկանա, ապա նա կանհետանա՛՛, ասում է վերլուծաբանը։

Սակայն այս փոփոխությունները կկոծկեն այն, ինչն ամենեւին էլ փոփոխություն չէ իրականում։ Այդ փոփոխությունները Պուտինին պարզապես կտան Ռուսաստանի վրա իր ազդեցությունը շարունակելու հնարավորություն այն բանից հետո, երբ 2Օ24 թվականին ավարտվի նախագահության իր ժամկետը։

՝՝Էխո Մոսկվի՛՛ ռադիոկայանի մեկնաբաններից Անտոն Օրեխի խոսքերով, ՝՝Նպատակը մեկն է՝ 2Օ տարի կառավարած այս մարդուն տալ կառավարումը շարունակելու իրավունք այնքան ժամանակ, որքան ինքն է ուզում՛՛։

Եվ սա առաջին դեպքը չէ, որ Պուտինը սահմանադրության կետերն օգտագործում է իր իշխանությունը երկարաձգելու համար։ Հիշենք, որ 2ՕՕ8 թվականը, երբ նա նախագահությունը ժամանակավորապես հանձնեց Մեդվեդեւին։


Բայց արդյո՞ք այս խաղը շարունակ խաղալն անվտանգ է շարունակ։ Այս հարցին անկախ վերլուծաբան Վալերի Սոլովյովը տալիս է հետեւյալ պատասխանը. ՝՝Այժմ, երբ Պուտինի ժողովրդականությունն անկում է ապրում ամիս առ ամիս, երբ բարձր է սոցիալական լարվածությունը, քաղաքական փոփոխությունների իրականացումը կարող է լինել շատ վտանգավոր՛՛։

Գուցե հենց այդ պատճառով է, որ սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ընդդիմությանն ի պատասխան, Կրեմլը փորձում ժողովրդին համոզել, որ այդ փոփոխությունների արդյունքում է բարձրանալու նրանց աշխատավարձն ու թոշակը։

Նոր անակնկալ՝ պուտինյան ոճով։

XS
SM
MD
LG