Մատչելի հղումներ

Չինաստանում աճում է նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը


Աճում է Չինաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը: Մեկ շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը եռապատկվել է: Իսկ շուտով ըստ լուսնային օրացույցի, սկսվելու է չինական Նոր Տարվա փառատոնը: Երկրի տարբեր հատվածներից հունվարի 25-ին մարդիկ կսկսեն ճամփորդությունները գնացքներով, ավտոբուսներով ու օդանավերով: Եվ այն հանգամանքը, որ կորոնավիրուսը տարածվում է մարդուց մարդ, չի կարող դառնալ պատճառ, որ նախատեսված փառատոնները հայտարարվեն չեղյալ:

Դեկտեմբեր ամսվա վերջից կորոնավիրուսով է վարակվել 200 մարդ, վիրուս, որը դառնում է թոքային հիվանդությունների պատճառ: Արդեն կան մահացության դեպքեր: Վարակակիր են դարձել նաեւ բուժհիմնարկներում աշխատող անձինք: Հիվանդության դեպքեր են գրանցվել Ճապոնիայում, Թաիլանդում ու Հարավային Կորեայում այն մարդկանց մոտ, ովքեր ավելի վաղ այց են կատարել Չինաստան:


Ինչպես Լանքասթերի համալսարանի մասնագետներից Դերեք Գաթերերն է ասում, Հիվանդությունները վերահսկող չինական կենտրոնը արագ կերպով է ստացել այս վիրուսի գենետիկական հաջորդականությունը ու տվյալները փոխանցել այլ երկրների: Վիրուսի մոլեկուլյար փորձարկումներ են անցկացվել զարգացած մի շարք երկրներում: Այնպես որ, ասում է Գաթերերը, շատ հավանական է, որ շուտով դրանց փորձարկումները կանցկացվեն նաեւ մարդկանց վրա Չինաստանում:
Բրինտանացի կենսաբժիշկ փորձագետ Դերեք Գաթերերն ասում է սակայն, թե դեռեւս դժվար կլինի ապահովել անալիզների համար բավարար թվով հաստատություններ: Բացի այդ կա նաեւ մեկ այլ վտանգ: Գրիպի սեզոնը սկսվել է, եւ ոմանք կարող են այս հիվանդությունը շփոթել գրիպի հետ:

ԱՄՆ-ում իշխանությունները հրահանգել են ստուգումների ենթարկել բոլոր այն ուղեւորներին, որոնք Միացյալ Նահանգներ են ժամանում Չինաստանի Վուհուն նահանգից: Ստուգումներ են անցկացվում Սան Ֆրանցիսկոյի, Նյու Յորքի ու Լոս Անջելեսի օդանավակայաններում:

XS
SM
MD
LG