Դիմումը ներառում է մի քանի նահանգներում սահմանապահ համապատասխան ենթակառուցվածքների կառուցման խնդրանք, որոնք ներառում են ոչ միայն բուն ցանկապատի շուրջ աշխատանքներն, այլև ճանապարհների վերակառուցումը, համապատասխան լուսավորության ապահովումն ու այլ ենթակառուցվածքների զարգացումը սահմանային վեց խնդրահարույց հատվածներում:
Ազգային անվտանգության գերատեսչությունը դիմել է պաշտպանության նախարարությանը հիմնվելով համապատասխան օրենսդրական ակտի վրա, որով Պենտագոնին թույլատրվում է միջոցներ տրամադրել թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի համար:
Նախորդ տարի Թրամփի վարևչակազմը շուրջ 6 միլիարդ դոլար գումար է գործածել թմրանյութերի դեմ պայքարի ծրագրի ֆոնդերից սահմանային պատի կառուցման համար: ԱՄՆ Կոնգրեսը չի վերականգնել սահմանային պատի կառուցման նպատակով օգտագործած միջոցները:
Facebook Forum