Օրերս տեղեկություն է տարածվել ընդդիմադիր զինյալների վերահսկողության ներքո Իդլիբի շրջանում ռազմական բախումների և Ասադի ու ռուսական օդային ուժերի ռմբակոծությունների մասին:
Հիշեցնենք, որ Թուրքիան, որը երկար տարիներ է ձգտել իշխանությունից հեռացնել Ասադին, համաձայնության էր եկել Ռուսասատնի հետ զինադադարի պահպանման ու Իդլիբի հարցի շուրջ: Էրդողանն ասել է, որ վերջին հարձակումների արդյունքում գրանցվել են ավելի քան երկու տասնյակ զոհեր: Նա այս գործողությունները համեմատել է ահաբեկչության հետ:
Ականատեսների վկայությամբ ռազմաօդային ուժերը թիրախավորել են Իդլիբի շրջանը: Մոսկվան սակայն հերքում է քաղաքացիական բնակչության դեմ օդուժի կիրառումը:
ՄԱԿ-ը կոչ է արել հակամարտության կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբում՝ ընդգծելով, որ դրանց արդյունքում տուժում է տեղի խաղաղ բնակչությունը:
Facebook Forum