Մատչելի հղումներ

 Հանդիպում` Ռուսաստանի նախկին ու ներկա վարչապետերի միջեւ


Հանդիպում է անցկացվել Ռուսաստանի նախկին ու նոր վարչապետերի միջեւ: Նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ նորանշանակ վարչապետ Միախայիլ Միշուստինը շնորակալություն են հայտնել միմյանց` համագորածկցության համար եւ հույս հայտնել հետագա արդյունավետ աշխատանքի կապակցությամբ:
Կառավարության նոր ղեկավարն ասել է, թե չափազանց կարեւոր է անցյալ տարի արձակված նախագահական հրամանագրերի պահանջները կատարելու վրա կենտրոնանալու աշխատանքը:

Հիշեցնենք, որ Միշուստինին երկրի ստորին պալատը վարչապետի պաշտոնում հաստատեց հինգշաբթի օրը` նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջադրվելուց 24 ժամ անց: Նրա հաստատմանը կողմ էր քվեարկել 383 պատգամավոր, ձեռնպահ` 41: Դեմ քվեարկողներ չեն եղել:

Միշուստինի առաջխաղացումը Պուտինի կողմից երկրի քաղաքական համակարգը հիմնովին փոփոխելու քաղաքականության մի մասն է կազմում: Այդ պատճառով էր, որ Մեդվեդեւն իր կառավարության հետ միասին ներկայացրեց հրաժարական:

XS
SM
MD
LG