Մատչելի հղումներ

ԱՄՆ պաշտոնյաները սխալ տեղեկատվություն են տրամադրել Աֆղանստանի հարցում


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընթացել են լսումներ Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին: Աֆղանստանի հարցով գլխավոր տեսուչ Ջոն Սոպկոն ասում է, որ ամերիկացի պաշտոնյաններն ու հրամանատարները ստել են այստեղ առկա վիճակի մասին:

Աֆղանստանի պատեազմը ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարաժամկետ ռազմական ներգրավվածությունն է, որը շարունակվում է արդեն երկրորդ տասնամյակը: Ավելի քան 2400 ամերիկացի զինվորականներ են զոհվել այս պատերազմում 2001 թվականից ի վեր: Պատերազմի ընթացքում ծախսվել է 1 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Աֆղանստանում ԱՄՆ-ի ներգրավվածության հարցերով գլխավոր տեսուչ Ջոն Սոպկոն Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովին ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաները ստել են այստեղ տիրող իրավիճակի մասին, որը վնաս է հասցրել ԱՄՆ ջանքերին Աֆղանստանում: Նա պնդում է՝ անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ինչ նպատակով էր տրամադրվում կեղծ տեղեկատվություն:

Այս լսումներին նախոդել էր Washington Post-ի հրապարակումը, ուր նշվում էր, որ ԱՄՆ պաշտոնյաները մոլորեցրել են հանրությանը Աֆղանստանում ԱՄՆ-ի ունեցած ձեռքբերումների հարցում և թաքցրել այն փաստը, որ պատերազմն այստեղ հնարավոր չէ հաղթել:

Վերլուծաբանների կարծիքով Աֆղանիստանի առաքելության հիմնական նպատակը՝ Ալ Քայեդայի ոչնչացումը արագ իրականացվել է, սակայն հետագայում ծայրահեղական ուժերի ապստամբության կանխարգելման ուղղությմաբ թույլ տրված սխալները ձախողել են գործընթացը: Չնայած դրան՝ փորձագետները գտնում են, որ Աֆղանստանից զորքերի արագ դուրսբերումը կարող է է՛լ ավելի բարդացնել իրավիճակը:

«Մենք այն փուլում ենք, որ գիտենք, որ անհարժեշտ է դուրս բերել ուժերը, սակայն դա պետք է անել պատասխանատու կերպով: Անհրաժեշտ են բանակցություններ», - ասում է ԱՄՆ Խաղաղության հաստատության փորձագետ Սքոթ Սմիթը:

Այս օրերին ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում Թալիբանի հետ՝ փորձելով վերջ դնել պատերազմին ու հասնել խաղաղության:

Facebook Forum

XS
SM
MD
LG