Մատչելի հղումներ

Թուրքիան նախատեսում է ջրանցքով կապել Մարմարա և Սև ծովերը


Թուրքիայի նախագահ Էրդողանը ծրագրում է խոշոր շինարարական նախագիծ իրականացնել՝ կառուցելով Մարմարա և Սև ծովերը կապող ջրանցք: Այն պետք է այլընտրանք դառնա Բոսֆորի նեղուցի համար

Նախագահ Էրդողանի նախաձեռնած Մարմարա և Սև ծովերն իրար կապող ջրանցքի կառուցման խոշոր նախագիծը հակասական արձագանքներ է ստացել հանրության կողմից: Բազմաթիվ մադիկ ստորագրել են այս նախագծի դեմ հայտարարոթյան տակ: Ըստ ստամբուլցիների, այն կավերի 8000 տարվա պատմություն ունեցող Ստամբուլի մշակույթը և վնաս կհասցնի տեղի բնաշխարհին: Բացի այդ, այն չափազանց ծախսատար է, որի միջոցները ավելի արդյունավետ է օգտագործել քաղաքի սոցիալական ոլորտի ու տնտեսության բարելավման ուղղությամբ:

Սակայն նախագահ Էրդողանը հակառակ կարծիքի է և ընդգծում է, որ այս ծրագրի իրականացումը անհրաժեշտություն է, քանի որ Բոսֆորը մշտապես վտանգի տակ է այստեղ հնարավոր պատահարների ու քաղաքական ճնշումների պատճառով:

Հիշեցնենք, որ Բոսֆորի միջով նավարկությունը կարգավորվում է Մոնտրեի միջազգային կոնվենցիայի միջոցով: Այն աշխարհի ամենածանրաբեռնված ջրային ուղիներից է, որով անցնում են բազմաթիվ խոշոր նավեր ու նավթակիրներ: Այստեղ գրանցվել են նաև պատահարներ, որոնցից մեկի մասին հիշատակում է պրոֆեսոր Մուստաֆա Իլիչալին: Վերջինս հիշեցնում է 1979 թվականի պատահարի մաին, երբ նավթակրի վնասման արդյունքում եղան զոհեր, իսկ 100 հազարավոր տոնա նավթամթերքը լցվեց ծովն ու զգալի վնաս հասցրեց բնաշխարհին:

Բնապահպաները զգուշացնում են, որ նոր ջրանցքի կառուցումը կարող է վնասել տեղական աղբյուրները և բնաշխարհը, քանի որ ջրանցքը կխառնի աղիության տարբեր աստիճան ունեցող ջրերը:

Ծրագրի վերաբերյալ իր անհանգստությունն է հայտնում նաև Մոսկվան, քանի որ Մոնտրեի միջազգային կոնվենցիան արգելքներ է սահմանում Սև ծովի ջրեր մուտք գործելու համար: Ըստ թուրք նախկին դիվանագետ Միթհատ Ռենդեի, եթե Մոսկվայի համար կոնվենցիան կարևոր փաստաթուղթ է, ապա Վաշինգտոնն այս ուղղությամբ ունի իր վերապահումները, քանի որ կոնվենցիայով սահմանափակվում է ամերիկյան կողմի մուտքը Սև ծով:

Այս զարգացումները հիշեցնում են նախորդ դարերում այս տարածաշրջանի ու նեղուցների վերահսկողության համար ծավալված աշխարհաքաղաքական պայքարը, որը մեր օրերում կարող է ներթափանցել նոր շրջափուլ:

Facebook Forum

XS
SM
MD
LG