Մատչելի հղումներ

Պուտինը թուլացնում է իր կողմից հզորացված նախագահական համակարգը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է նախագահական իշխանության որոշ լծակներ հանձնել խորհրդարանին, նախքան իր չորրորդ պաշտոնավարման ավարտը։ Այս մասին առաջարկությամբ նա հանդես եկավ ժողովրդին ուղղված նախագահական իր ուղերձում ու սկսեց կառավարության վերաձեւումը։ Ինչպես վերլուծաբան Պյոտր Ելցովն է ասում, Պուտինի այս հայտարարությունը կարող է մեկ բան նշանակել։

՝՝Նա ուզում է ապահովել իր քաղաքականության շարունակականությունը՛՛, ասում է նա։

Իրականում, ասում է վերլուծաբանը, նախագահի պուտինյան համակարգը դարձել է Ռուսաստանի ամենամեծ թուլությունը, քանի որ նախագահը դարձել է ցար, այնպես, ինչպես Ստալինն էր։ ՝՝Եվ երբ Պուտինի նման ուժեղ անձնավորությունը հեռանա, առաջ կգա իշխանության վակուում, եւ որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի դրանից հետո, երբ ամեն ինչ նորից կախված լինի մեկ անձից՛՛։
Նույն օրը հրաժարական ներկայացրեց երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ հայտարարելով, որ նախագահին հարկավոր է տալ իր ուզած փոփոխությունները կատարելու ազատություն։ Դրանից հետո Պուտինը վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները հանձնեց հարկային ծառայությունների շատ քիչ ծանոթ ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ իր հին աջակից Մեդվեդեվին տալով Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը։
Մեդվեդեւն արդեն մեկ անգամ չորս տարով ծառայել էր որպես երկրի նախագահ, որպեսզի ապահովեր Պուտինի վերադարձը դեպի նախագահական պալատ։ Սակայն Պուտինն այժմ ուզում է բերել նոր մարդկանց, որպեսզի նախագահի պաշտոնում երկարաժամկետ ծառայության համար նրանց միջից ընտրի իր կարծիքով ամենահարմարին։

Ելցովի նման մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ Մեդվեդեւն այլեւս չի համարվի ամենահարմարը, եւ Պուտինը կընտրի նշանակալիորեն երիտասարդ մեկին։
Իսկ կառավարության կողմից մամուլի վրա ուժեղ վերահսկողությունը եւ պրոպագանդիստական հզոր ապարատը կապահովեն, որ հանրաքվեն հաստատի Պուտինի առաջարկած սահմանադրական փոփոխությունները։

Պուտինն ուժեղ նախագահական այս համակարգը կառուցեց տարիների ընթացքում, եւ այժմ ուզում է թուլացնել այն, մինչեւ նախագահությունն ուրիշին հանձնելը։

Զավեշտալի է, որ հենց այս օրերին է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարում ինչ որ անկարողության պատճառով ժամանակավորապես հեռանում երկրից ու իշխանությունը ժամանակավորապես հանձնում վարչապետ Մուսլիմ Հուջիեւին։

XS
SM
MD
LG