Մատչելի հղումներ

Օդի ու ջրի աղտոտվածությունը՝ մահացությունների մեծ թվի պատճառ


Աշխարհում ավելի մեծ թվով մարդիկ են մահանում օդի ու ջրի աղտոտման, քան ՁԻԱՀ-ի պատճառով։ Միայն 2Օ17 թվականին աղտոտված օդի ու ջրի պատճառով աշխարհում մահացել է ավելի քան 8 միլիոն 3ՕՕ հազար մարդ։ Այս ցուցանիշն ավելի բարձր է, քան ծխախոտից մահացողների թիվը։ Այս ցուցանիշը գերազանցում է ալկոհոլից, թմրամիջոցներից, վատ սննդակարգից ու վարակիչ հիվանդություններից մահացածների թվին։ Սակայն խնդիրը շատ երկրներում մնում է անտեսված։
Այս մասին է ասված Առողջապահության ու աղտոտվածության հարցերով համաշխարհային դաշինք կազմակերպությունն իր վերջին զեկույցով։ Կազմակերպության գործադիր տնօրեն Ռեյչըլ Քուփքայի խոսքերով, ՝՝Առողջապահության համաշխարհային ճգնաժամն անտեսված է, իսկ իրականացվող աշխատանքները՝ ոչ բավարար՛՛։

Նվազել են տնային հնաոճ գազօջախներից արտանետումների ծավալները, սակայն գործարանային արտանետումները, ավտոմեքենաների ծխի մակարդակը գրանցել են մեծ աճ։

Ինչպես փորձագետներն են ասում, սանիտարական չափանիշներն ապահովելու նպատակով իրականացվել են բավարար ներդրումներ, ինչի արդյունքում մահացությունների թիվն այս առումով գրանցել է անկում։ Սակայն օդի ու ջրի աղտոտվածության դեմ պայքարում ներդրումները կաղում են՛՛, ասում է Քուփքան։
Աղտոտվածության պատճառով մահացությունների թիվն ամենաբարձրն է Հնդկաստանում ու Չինաստանում։ Նրանց հետեւում են Նիգերիան ու Պակիստանը։ Այս շարքի մեջ Միացյալ Նահանգները 7-րդ հորիզոնականում է։
Աշխարհում մահացությունների թվի 4Օ տոկոսն օդի աղտոտվածության հետեուանք է։

Սակայն այս ՝՝աղետ՛՛-ն անպարտ չէ, ասում են մասնագետները։ Դրա համար անհրաժեշտ է, որ ամեն մի երկիր, քաղաք ու համայնք իրենց չափով մտածեն այս խնդրի դեմ պայքարելու ուղիների մասին։ ՝՝Իսկ դա անհնար չէ, եթե կա մարդկանց առողջության մասին մտածելու կամք՛՛, ասում են փորձագետները։

XS
SM
MD
LG