Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ բարձրագույն դատարանի իրավախորհրդատու Մայքըլ Բոբիկը: Նա ընդգծել է, որ Հունգարիան չի կատարել ԵՄ պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները՝ խախտելով մի շարք դրույթներ։
Ընդունված օրենքն ուղղված է ընդդեմ, Բուդապեշտի բնորոշմամբ, անարդար արտաքին ազդեցությանը: Դա կապված է նաև միլիարդատեր Ջորջ Սորոսի և վարչապետ Վիկտոր Օրբանի միջեւ առկա թշնամանքի հետ:
Վարչապետ Օրբանը բազմիցս մեղադրել է Սորոսի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին՝ քաղաքական խառնաշփոթ հրահրելու մեջ:
Այս օրենքը ստիպել է Եվրախորհրդարանին Հունգարիայի դեմ սկսել գործընթաց ԵՄ հիմնարար իրավունքների խախտման մեղադրանքով, որը կարող է դառնալ ԵՄ-ում քվեարկության իրավունքից Հունգարիային զրկելու պատճառ:
Երեքշաբթի հնչած կարծիքները, որոնք դատարանի համար պարտադիր իրագործելի չեն, բայց հավանաբար կընդգրկվեն վերջնական որոշման մեջ, նոր հարված է Օրբանի կառավարությանը, որին Բրյուսելը մեղադրում է սեփական քաղաքացիների իրավունքները սահմանափակելու մեջ: Ըստ ԵՄ, ընդունված այդ օրենքները սահմանափակում են նաև դատարանների, մամուլի ու քաղաքացիական հասարակության անկախությունը:
Facebook Forum