Մատչելի հղումներ

Ամերիկացի իրանցիները դեմ են պատերազմին


Ամերիկայի իրանցիները կիրակի օրը մայրաքաղաք Վաշինգտոնում և Լոս Անջելեսում հարգանքի տուրք են մատուցել ուկրաինական խոցված ինքնաթիռի ու Իրանում ցույցերի ժամանակ սպանված զոհերի հիշատակին: Նրաք նաև դեմ են խոսել պատերազմին

Մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում կրակի օրը հավաքված մի խումբ ամերիկացի իրանցիներ մոմավառությամբ իրենց հարգանքի տուրքն են մատուցել անմեղ զոհերի հիշատակին, ովքեր զոհվել են ուկրաինական ինքնաթիռի խոցման և Իրանում հակակառավարական ցույցերի արդյունքում:

«Մարդիկ չեն ուզում այլևս այս իշխանությանը: Ղասիմ Սուլեյմանին էլ ահաբեկիչ էր»,- ասում է ամերիկաիրանցի Լիլին:

«Այնտեղ եթե դուրս գաք, մասնակցելու փողոցային բողոքի ցույցի, ապա կարող եք կամ սպանվել կամ ձերբակալվել: Այս մարդիկ շատ խիզախ են», նշում է մեկ այլ ցուցարար` Մոնիրը:

ԱՄՆ նախագահ Թրամփն իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին թվիթերյան գրառման միջոցով: Ցուցարարները երախտագիտություն են հայտնում ԱՄՆ նախագահին, բայց դեմ են ռազմական բախմանը:

«Շատ հաճելի է նրա կողմից թվիթերում գրառումները պարսկերեն և անգլերեն կատարելը, սակայն ուզում ենք նրան ասել, որ դեմ ենք պատերազմին»,- նշում է ամերիկացի իրանցի ցուցարար Ֆարամարզ Զաֆին:

Ամերիկացի իրանցիների մեկ այլ խումբ հավաքվել էր Լոս Անջելեսում: Նրանցից շատերը բարձրաձայնում էին ընդդեմ ներխուժմանը Իրան:

«Կարևոր է գիտակցել, որ Իրանում մարդիկ գիտեն, թե ինչ են ուզում: Մարդիկ այնտեղ պայքարում են հանուն իրենց ազատության: Մեզ պետք չեն փրկիչներ: ԱՄՆ-ին չի հետաքրքրում մեր ճակատագիրը»,- ասում է իրանական ծագումով ամերիկացի Համութ Դոլաթշահին:

Այս վերջին օրերին հրապարակվել են մի շարք տեսանյութեր Թեհրանից, ուր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի: Այստեղ հնչում են հակակառավարական կոչեր:

Facebook Forum

XS
SM
MD
LG