Չինաստանի Վուհան քաղաքի ծովային մթերքների տոնավաճառը փակվել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ , որ այստեղից է տարածում սկսել կորոնավիրուսը: Այստեղ իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Չնայած դրան, այս շրջանում ձկնատեսակների վաճառքը շարունակվում է: Տեղի բնակիչները անհանգստացած են թոքերի բորբոքում առաջացնող այս վիրուսի տարածմամբ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ նոր տվյալներ է ստացել չինական առողջապահական գերատեսչություններից այս վիրուսի տարածման վերաբերյալ:
Չինաստանում սկսել է այս օրերին զբոսաշրջության սեզոնը: Միլիոնավոր այցելուներ են ժամանում երկիր: Դա զգալիորեն մեծացնում է վիրուսի գլոբալ տարածման վտանգը:
Հոնկոնգում այս վերջին զարգացումների արդյունքում գրանցվել է դեմքի բժշկական դիմակների վաճառքի աճ: Ըստ հոնկոնգցի մասնագետների, կորոնավիրուսի հետազոտումը ցույց է տալիս , որ այն չափազանց մոտ է SARS տեսակի վիրուսին, որը հայտնաբերվել է չղջիկների մոտ:
Հոնկոնգում սակայն դեռևս որևէ հիվանդ չի ախտորոշվել կորոնավիրուսով: Չնայած դրան՝ այստեղ ևս կոչ են անում բնակչությանն ու զբոսաշրջիկներին զգոն լինել:
Իրենց հերթին Թայվանի իշխանությունները կոչ են անում առողջապահության ոլորտի գերատեսչություններին ավելի ուժեղացնել վերահսկողությունը՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
Facebook Forum