Մատչելի հղումներ

Ռուս-թուրքական հանդիպում` Լիբիայի հարցով


Ռուս-թուրքական հանդիպում` Լիբիայի հարցով
please wait

No media source currently available

0:00 0:01:31 0:00

Մոսկվայում երկուշաբթի օրը հանդիպում են ունեցել Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն: Հանդիպումը տեղի է ունեցել Լիբիայի հակադիր ուժերի ղեկավարների միջեւ խաղաղության բանակցությունների նախօրեին: Կլոր սեղանի ձեւաչափով հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների կազմում են եղել նաեւ երկու երկրների պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը: Լիբիայի շուրջ կողմերը բանակցություններ են սկսում, քանի որ Թուրքիայի ու Ռուսաստանի նախաձեռնությամբ հաստատված հրադադարի արդյունքում դադարել են ծանր մարտերը ու օդային գրոհները: Սակայն կողմերը շարունակում են միմյանց մեղադրել հրադադարը երբեմն խախտելու մեջ:

Երկուշաբթի օրվա բանակցություններին են ավելի ուշ միանալու Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը եւ նրա մրցակից Ազգային դաշինքի կառավարության ղեկավար Ֆայեզ ալ Սերաջը:

Լիբիան, որը Մուամմար Քադաֆիի իշխանության տապալումից հետո հայտնվել է քաոսային իրավիճակում, 2014 թվականից ի վեր ունեցել է երկու կառավարություն: Երկու մրցակից ուժերի միջեւ պայքարը քայքայել է երկրի տնտեսությունը, զարկ տվել արտագաղթին ու վնասել նավթի արդյունաբերությանը:

Հաֆթարի ուժերի կողմից մայրաքաղաք Տրիպոլիի դեմ ինն ամիս շարունակվող մարտերից հետո ռուս-թուրքական խաղաղության ջանքերը լրացնում են այստեղ խաղաղություն հաստատելու նպատակ ունեցող միջազգային հանդիպումների շարքը:

Թուրքիան պաշտպանում է Հաֆթարի մրցակից Սարաջին, որը ղեկավարում է Տրիպոլիից գործող Ազգային դաշինքի կառավարությունը: Իսկ Ռուսաստանի ռազմական որոշ ուժեր տեղակայվել են Հաֆթարի այսպես կոչված Լիբիայի ազգային բանակի ուժերի կողքին:

Վերջին տեղեկությունների համաձայն, Թուրքիան ու Ռուսաստանը Լիբիայի հակադիր կողմերին հորդորել են ստորագրել իննամսյա պատերազմը դադարեցնելու պայմանագիր ու սկսել խաղաղության բանակցություններ:

Մարտերի ընթացքում այստեղ բացի զինվորկանների շրջանում երկու հազար զոհերից, կյանքից զրկվել է նաեւ քաղաքացիական ավելի քան 280 անձինք:

XS
SM
MD
LG