Մատչելի հղումներ

Facebook չի սահմանափակի քաղաքական գովազդը


Facebook ընկերությունը ենթարկվել է սուր քննադատության այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարեց, որ 2020 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում չի արգելափակելու քաղաքական գովազդն ու չի ստուգելու, թե որքանով է հրապարակված տեղեկությունը համապատասխանում իրականությանը

Ընկերության այս որոշումից հետո Սան Ֆրանցիսկոյում ընկերության կենտրոնակայանի մոտ տեղի ունեցավ բողոքի ցույց: Ի պատասխան Facebook-ը հանդես եկավ հայտարարությամբ, ուր ընկերությունը նշում է, որ հանրությունը իրավունք ունի լսել իրենց առաջնորդելու հավակնություն ունեցող գործիչներին, որոնց հայտարարությունները պետք է դառնան հանրային քննարկման առարկա:

Իրենց հերթին Facebook-ի մրցակիցներից Goggle-ը որոշել է սահմանափակել քաղաքական գովազդը, իսկ Twitter-ը՝ արգելել:

Սոցիալական ցանցերն առերեսվոմ են քաղաքական գովազդի ու ապատեղեկատվության տարածման խնդրի հետ 2016 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը փորձել է միջամտել ընտրություններին սոցիալական ցանցերում ապատեղեկատվության տարածման միջոցով:

Facebook Forum

XS
SM
MD
LG