Մատչելի հղումներ

Ավստրալիայի հրդեհներն ավերել են ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգից երկու անգամ ավելի մեծ տարածքներ


Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի Իդեն քաղաք են ժամանել երկրի պաշտպանական ուժերի ջոկատներ, որպեսզի այստեղ օգնեն անտառային հրդեհներից մեծապես տուժած համայնքներին:

Ավստրալիայի թագավորական նավատորմին պատկանող նավն այստեղ է տեղափոխել սարքավորումներ, տեխնիկա ու բանակային անձնակազմ:
Օգնությունը երկրի տարբեր հատվածներում տուժած համայնքներին տեղ է հասնում, երբ հարավարեւելյան հատվածներում կրակը շարունակում է տարածվել: Վարչապետ Սկոթ Մորրիսոնի խոսքերով, բանակի հավելյալ ուժեր են կազմ ու պատրաստ սպասում հրդեհից տուժած հատվածներում տեղաբաշխվելու համար: Նա ասել է, թե նույն իրադրությունը ներկայումս տիրում է Նյու Սաութ Ուելսում ու Վիկտորիայում:
Երկրի հարավարեւելյան շրջաններում հրդեհը մարդկային 26 կյանք է խլել, ոչնչացրել` ավելի քան 2000 տուն ու սեպտեմբեր ամսից` ավերել ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգից երկու անգամ ավելի լայնածավալ տարածքներ:

XS
SM
MD
LG