Մատչելի հղումներ

Իրան կմեկնի ԱՄՆ-ի ազգային փոխադրամիջոցների անվտանգության խորհրդի մի պատվիրակություն


Իրանը ԱՄՆ-ի վթարների հետաքննության գործակալությանը` Ազգային փոխադրամիջոցների անվտանգության խորհրդին հրավիրել է մասնակցելու Թեհրանի մոտ, Ուկրաինայի ավիաուղիներին պատկանող ‘’Բոինգ’’ մակնիշի մարդատար օդանավի կործանման պատճառներն ուսումնասիրելու համար անցկացվող հետաքննության ընթացքին: Ամերիկյան գործակալությունը հայտարարել է, որ այնտեղ է ուղարկում ‘’բարձր որակավորում ունեցող ներկայացուցչություն’’: Իրանը նաեւ հրավիրել է ‘’Բոինգ’’ ընկերության մասնագետներին:

Սակայն դեռեւս չի հաղորդվում, թե ամերիկյան երկու մարմինների կողմից ինչ մակարդակի ներկայացուցիչներ են մեկնելու Իրան, երբ երկու երկրների միջեւ լարված հարաբերությունների պայմաններում շարունակվում են Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները:
Հետաքննությանը մասնակցում է նաեւ Ուկրաինան: Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, թե օդանավն Իրանի կողմից կործանված լինելու տվյալները հաստատված չեն:

Օդանավի կործանումից հետո տարածվեցին լուրեր, որ այն կարող էր տեղի ունենալ Իրանի կողմից արձակված հրթիռի հարվածից: Այս մասին հրապարակայնորեն ասաց նաեւ ԱՄՆ-ի նախագահը:

Օդանավը կործանվել էր Իրանի կողմից դեպի Իրաքի ամերիկյան ռազմական բազաներ բալիստիկ հրթիռներ արձակվելուց մի քանի ժամ անց:

XS
SM
MD
LG