Մատչելի հղումներ

Իրաքում ցուցարարներն ազատ ժամանակն անցկացնում են վրանային գրադարանում


Իրաքում ցուցարարներն ազատ ժամանակն անցկացնում են վրանային գրադարանում
please wait

No media source currently available

0:00 0:01:08 0:00

Իրաքում երիտասարդները, որոնք Բասրա քաղաքում մասնակցում են բողոքի ցույցերին, հավաքվում են վրանային գրադարաններում՝ ցույցերն ընթերցանությամբ զուգակցելով։ Ժամանակավոր գրադարանը հիմնադրել են երիտասարդ մի քանի կամավորներ, որոնք կարծում են, որ վրաններում գիշերներն անցկացնող ցուցարարների համար գրքի ընթերցումն ազատ ժամանակը լրացնելու լավագույն միջոցն է։

Կազմակերպիչներից Աբդուլլահ Ալ-Սուդանին ասում է, թե այս գաղափարին հավանություն են տվել մեծաթիվ մարդիկ, որոնք վրանային գրադարանին են հատկացրել տարբեր ժանրերի մոտ 4ՕՕ օրինակ գիրք։

՝՝Հեղափոխությունն ու գիրքը՛՛ անվանումը ստացած այս միջոցառումը սկսվել է անցյալ ամիս, որի կառավարումը փոխանցվում է կամավորների միջեւ։

Հիշեցնենք, որ Իրաքում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել հոկտեմբերի 1-ից։ Ցուցարարները, որոնց մեծ մասը կազմում են երիտասարդները, պահանջում են իրենց կարծիքով հիմնովին կոռումպացված քաղաքական համակարգի լիակատար բարեփոխում։ Անցած ամիսների ընթացքում ցույցերի ժամանակ տեղի ունեցած բռնությունների արդյունքում մինչ այժմ ավելի քան 45Օ մարդ է զոհվել։

XS
SM
MD
LG