Մատչելի հղումներ

Երկիշխանություն՝ Վենեսուելայում


Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն մուտք գործեց երկրի խորհդարան իշխող Սոցիալիստական կուսակցության կողմից խորհրդարանի ղեկավարությունը հաստատելուց երկու օր անց

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն և նրա կողմնակիցները մուտք գործեցին երկրի խորհրդարան այն բանից հետո, երբ նախագահ Մադուրոն այստեղ հաստատեց իր ազդեցության տակ գտնվող ղեկավարություն: Հիշեցնենք, որ քվեարկության պահին Գուայդոյի և նրա կողմնակիցների մուտքը խորհրդարան արգելափակվեց ոստիկանության կողմից:

Մադուրոյի կողմնակից Լուիս Պարան հաստատվեց խորհրդարանի նախագահի պաշտոնում: Գուայդոն նորընտիր ղեկավարությանը որակեց բռնազավթիչներ և դավաճաններ: Նա ընդգծեց , որ իրական խորհրդարանը պատկանում է ընդդիմությանը:

Ընդդիմությունը զերծ մնաց որևէ քայլից, երբ խորհրդարանի աշխատանքների մեկնարկի պահին հնչեց երկրի օրհներգը: Մի փոքր ուշ խորհրդարանի շենքը հոսանքազրկվեց, որի արդյունքում ընդդիմությունը զրկվեց խոսափողներ օգտագործելու հնարավորությունից: Չնայած այդ դժվարություններին՝ վերջիններս Գուայդոյին հռչակեցին երկրի միակ օրինական իշխանություն կրող մարմնի՝ խորհրդարանի նախագահ, իսկ խորհրդարանի նոր ղեկավարությանը մեղադրեցին հեղաշրջում իրականացնելու մեջ:

Ընդդիմությունը պնդում է, որ Վենեսուելայի 167 տեղանոց խորհդարանի 100 օրենսդիրներ նախօրեին վենեսուելական ընդդիմադիր թերթի խմբագրությունում կազմակերպված խորհրդարանի նիստի ժամանակ քվեարկել են Գուայդոյին խորհրդարանի նախագահ հռչակելու օգտին:

Հիշեցնենք, որ ընդդիմությունն ու ավելի քան 60 երկրներ, ներառյալ ԱՄՆ, Գուայդոյին ճանաչում են որպես երկրի միակ օրինական ղեկավար:

Facebook Forum

XS
SM
MD
LG