Մատչելի հղումներ

Զոհվել են Թեհրանում կործանված օդանավի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի բոլոր անդամները


Իրանի մայրաքաղաք Թեհրանում թռիչքից մի քանի րոպե անց կործանված օդանավում եղել է ավելի քան 17Օ մարդ։ Օդանավում գտնվող բոլոր ուղեւորներն ու անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։

Հետաքննիչներն այժմ ուսումնասիրում են Բոինգ 737-800 օդանավի կործանման պատճառները։ Մարդատար օդանավն ուղեւորվում էր դեպի Կիեւ։

Ուկրաինական ավիաուղիներին պատկանող օդանավն արտադրած Բոինգ ընկերությունը ներկայումս փորձում է ստանալ մանրամասն տեղեկություններ։
Օդանավի կործանումը տեղի ունեցավ Իրանի կողմից Իրաքում ամերիկյան երկու ռազմական բազաների դեմ իրականացված բալիստիկ հրթիռների հարձակումից մի քանի ժամ անց։ Իրանը գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո էր սպառնացել հանդես գալ պատժիչ գործողություններով։
Իրանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ օդանավի կործանման պատճառները մեխանիկական խնդիրներն են եղել։ Սակայն այս լուրը դեռեւս չի ստացել պաշտոնական հաստատում։
Այս եւ մի շարք այլ ընկերություններ որոշել են դադարեցնել դեպի Թեհրան թռչող բոլոր չվերթները։
Ինչպես Ուկրաինայի վարչապետ Վադիմ Պրիստայկոն է ասել, զոհերից 82-ը Իրանի քաղաքացիներ են, 63-ը՝ Կանադայի, 11-ը՝ Ուկրաինայի։ Զոհերից 1Օ-ը Շվեդիայից են, չորս հոգի՝ Աֆղանսանից եւ երեքական զոհ՝ Գերմանիայից ու Մեծ Բրիտանիայից։

XS
SM
MD
LG