Մատչելի հղումներ

Քիչ հետո ԱՄՆ-ի նախագահը հանդես կգա երկու բազաների վրա հարձակումների մասին հայտարարությամբ


Ինչպես Իրանն էր խոստացել գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո, նրա հուղարկավորությունից շատ կարճ ժամանակ անց հանդես եկավ վրեժխնդրության առաջին ցուցադրումով։ Այն ավելի քան մեկ տասնյակ բալիստիկ հրթիռներ արձակեց՝ թիրախի տակ առնելով Իրաքում ամերիկյան երկու բազաներ, որոնցից մեկը գտնվում է Բաղդադից 6Օ կմ հեռավորության վրա, մյուսը՝ Իրաքի կիսաինքնավար քրդական շրջանի Իրբիլ քաղաքում։
Զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չկան։

Փորձագետներից Թոմաս Ուորիքի խոսքերով, Իրանն ընտրեց երկիր-երկիր մակնիշի հրթիռներով հարվածներ հասցնելու տարբերակը, քանի որ, ըստ նրա, Թեհրանը որոշել է նման գործողություններն իրականացնել վստահելի միջոցներով, այլ ոչ թե կիրառել զինյալ տարբեր խմբերի ներուժը։

Երկրի արտգործանախարար Ջավադ Զարիֆը թվիթերյան գրառմամբ ասել է, թե երկու բազաների դեմ իրականացված հարձակումները եղել են ՝՝ինքնապաշտպանական համաչափ միջոցներ՛՛ եւ շեշտել, որ Թեհրանը ՝՝չի ցանկանում իրադրության սրում ու պատերազմ, սակայն պատարաստ է ինքն իրեն պաշտպանել ագրեսորներից՛՛։

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է, թե այս գործողություններն ՝՝ապտակ են ԱՄՆ-ի դեմքին՛՛։ Նա կոչ է արել ավարտին հասցնել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ներկայությանը։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկու հարձակումներից մի քանի ժամ անց հայտարարեց, որ անցկացվում է հարուցված վնասների հաշվարկ։ Թվիթերյան իր էջում նա գրել է, թե ՝՝առայժմ ամեն ինչ լավ է՛՛։

Թրամփը նախատեսում է պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ չորեքշաբթի օրն առավոտյան։

XS
SM
MD
LG