Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը մերժել է Իրանի արտգործնախարարի մուտքի վիզան


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարք Էսփերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում իր զորքերը դուրս բերել Իրաքից։ Նա այս մասին հայտարարությամբ հանդես եկավ ի պատասխան այն նամակի, որն Իրաքի կառավարությանն էր հղել ԱՄՆ-ի զինվորական մի բարձրաստիճան սպա։

Թվիթերում տարածված նամակի համաձայն, հրամանատարն ասում է, թե ԱՄՆ-ը հարգում է այստեղից զորքերը դուրս բերելու Իրաքի որոշումը։ Ըստ նույն նամակի, ամերիկյան ուժերը ՝՝եկող մի քանի օրերի ու շաբաթների ընթացքում կվերատեղաբաշխվեն՝ նախապատրասվելու համար հետագա տեղաշարժին՛՛։
Միացյալ հրամանատարական անձնակազմի նախագահ գեներալ Մարք Միլլեյը եւ պաշտպանության նախարար Էսփերը նաեւ քննարկել են Իրանի գեներալներից Ղասեմ Սոլեյմանիին սպանելու որոշումը եւ մեկ անգամ եւս հաստատել, որ վերջինս ծրագրում էր նոր հարձակումներ ընդդեմ ամերիկացիների։

Սակայն այդ ծրագրվող հարձակումների մասին որեւէ փաստարկ մինչ այժմ չի ներկայացվել հանրությանը։

Այլ հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ-ը մերժել է Նյու Յորքում ՄԱԿ-ի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱՄՆ ժամանելու Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆին մուտքի վիզա տրամադրերլու դիմումը, ինչը վերլուծաբանների խոսքերով, ոտնահարում է ՄԱԿ-ի գլխավոր շտաբ կայան ներկայանալու հարցում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունները։

XS
SM
MD
LG