Մատչելի հղումներ

Գուայդոյին չեն թույլատրել մտնել Վենեսուելայի խորհրդարան


Վենեսուելայի առաջնորդ Խուան Գուայդոն և նրա կողմնակիցները բախվել են ոստիկանության հետ, որը կիրակի օրը թույլ չտվեց ընդդիմադիր առաջնորդին մտնել խորհդարան, որտեղ պետք է անցներ վերջինիս վերընտրության քվեարկությունը երկրի խորհդարանի նախագահի պաշտոնում

Ոստիկանությունն արգելափակել էր Գուայդոյի մուտքը խորհդարանի շենք այն ժամանակ, երբ այնտեղ անցկացվում էր նախագահ Մադուրոյին հավատարիմ թեկնածուի երդմնակալության արարողությունը: Գուայդոն փորձեց ուժով ճեղքել ոստիկանների պատնեշը, սակայն ապարդյուն:

Ընդդիմադիր օրենսդիրներն ավելի ուշ վերընտրեցին Գուայդոյին խորհրդարանից դուրս կազմակերպած նիստում, որը կայացավ ընդդիմադիր El Nacional թերթի խմբագրությունում: Դա Մադուրոյին միակ ընդդիմադիր լրատվամիջոցն է երկրում:

Գուայդոն իր վերընտրությունը կոչեց քաղաքական հաղթանակ բռնակալության դեմ, սակայն ընդգծեց, որ դա բավարար չէ:

Հիշեցնենք, որ վերջին տարում Գուայդոն առաջնորդել էր ընդդիմությանը Վենեսուելայում նախագահ Մադուրոյի դեմ պայքարում: Ավելի քան 60 երկիր Գուայադոյին ճանաչել է երկրի օրինական նախագահ, քանի որ նա որպես երկրի խորհրդարանի խոսնակ ժողովրդավարական ուղիով ընտրված ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:

Facebook Forum

XS
SM
MD
LG