Մատչելի հղումներ

Եվրոպան տերությունները կոչ են անում զսպվածության Մերձավոր Արևելքում


Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան միասնաբար կոչ են արել Մերձավարո Արևելքում լարվածությանը մասնակից բոլոր կողմերին զսպվածույուն ցուցաբերել՝ ընդգծելով, որ ամենաառաջնային խնդիրը լարվածության նվազումն է

Կիրակի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համատեղ հայտարարությամբ հանդես եկան, ուր Մերձավոր Արևելքում ստեղծված իրաիճակի բոլոր կողմերին կոչ արեցին զսպվածություն ցուցաբերել և միասին աշխատել ՝ լարվածությունը մեղմելու համար ՝ Իրանի բարձրաստիճան հրամանատար Քասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ-ի նպատակային օդային հարձակման հետևանքով:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան պատրաստ են երկխոսություն վարել համապատասխան կողմերի հետ ՝ հակամարտության խորացումից խուսափելու և Մերձավոր Արևելքում կայունությունը վերականգնելու համար:

Ի պատասխան Իրանի կիրակի օրվա հայտարարությանը, ըստ որի, վերջինս դադարեցնում է 2015 թվականի միջուկային համաձայնագրոով ստանձնած պարտավորությունների կատարումը, եվրոպական երեք երկրները պահանջել են, որ Իրանը չհրաժարվի որևէ պարագայում պայմանագրից և շարունակի կատարել այն համաձայն ստանձնած պարտավորությունների:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ նրանք հավատարիմ կմնան ծայրահեղական կառույցների դեմ պայքարին և կպահպանեն նրանց դեմ միջազգային դաշինքները: Այս հայտարարությանը նախորդել էր կիրակի օրը Իրաքի խորհրդարանի ընդունած օրինագիծը, որով Բաղդադը պահանջում էր վերացնել օտարերկրյա ուժերի ներկայությունը Իրաքում: Եվրոպական երեք երկրները կոչ են արել Իրաքի կառավարությանը շարունակել անհրաժեշտ օգնության ցուցաբերումը միջազգային դաշինքին:

Facebook Forum

XS
SM
MD
LG