Մատչելի հղումներ

Ինչպես են ուղղափառներն ու կաթոլիկները նշում Աստվածահայտնության տոնը


Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները նշում են Աստվածահայտնության տոնը սեփական ավանդույթների համաձայն

Ստամբուլում ուղափառ քրիստոնյաները Քրիստոսի Հայտնության ու Մկրտության տոնը նշել են հունվարի 6-ին` Ոսկե եղջյուր ծովածոցի սառցե ջրի մեջ սուզվելով:

Հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Բարդուղեմեոսը փայտե խաչ գցեց ծովածոցի սառցապատ ջրի մեջ, որը լողացող հավատացյալները վերադարձրեցին ցամաք ավանդույթի համաձայն:

Սառցե ջրի մեջ լողացող ավանդական այս ծիսակատարության մասնակիցներից մեկի մոտ ի հայտ եկան առողջական խնդիրներ, որի արդյունքում նա տեղափոխվեց հիվանդանոց:

Դրանից առաջ Հուանական ուղղափառ եկեղեցու առաջնորդը եկեղեցում անցկացրեց ավանդական պատարագ: Ամեն տարի ուղղափառ հավատացյալները ավանդական ծիսակատարությամբ և սառցե ջրի մեջ սուզվելով նշում են Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում: Փայտից պատրաստված խաչը, որն օրհնվում է հոգևորականների կողմից, ըստ ուղղափառ եկեղեցու ավանդույթների, հաջողություն է բերում նրան, ով կկարողանա այն վերադարձնել ցամաք: Այս անգամ այդ բախտին արժանացավ ազգությամբ հույն Նիկոլոս Սոլիդը:

Մեկ օր առաջ հունվարի 5-ին Աստվածահայտնության տոնը լայնորեն նշում էր նաև Կաթոլիկ եկեղեցին: Տոնական միջոցառումներ անցան տարբեր երկրներում: Չեխիայում և Իսպանիայում այս առիթով կազմակեպվել էին շքերթներ, որոնց մասնակցեցին բազմաթիվ հավատացյալներ:

Պրագայի կազմակերպվել էր նաև դրամահավաք, որից գոյացած հասույթը կուղվի Չեխիայում անապահով ընտանիքներին, ինչպես նաև այլ մարդասիրական ծրագրերին:

Հազարավոր մարդիկ մասնակցեցին նաև Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում նմանատիպ միջոցառմանը: Հայտնության ու Մկրտության տոնի կապակցությամբ շքերթն իր շուրջն էր համախմբել տարբեր տարիքի մասնակիցների: Նույնանման շքերթներ ավանդաբար անցնում են այս օրերին Իսպանիայի բազմաթիվ քաղաքներում և գյուղերում:

Ինչպես Պրագայում, այնպես էլ Մադրիդում, շքերթն առաջնորդում էին աստվածաշնչյան երեք կերպարները կամ թագավորները՝ Մելքոնը, Գասպարը և Բաղդասարը, որոնց մասին հիշատակում ունի Կաթոլիկ եկեղեցին: Ի տարբերություն Ուղղափառ եկեղեցու, կաթոլիկներն այս երեք թագավորների հիշաատակումը կապում են Աստվածահայտնության տոնի հետ, իսկ վերջիններիս պաշտամունքի ավանդույթը ծագել է ավելի ուշ միջնադարում։

Facebook Forum

XS
SM
MD
LG