Մատչելի հղումներ

Կատալոնիայում անկախության կողմնակիցները պայքարում են հավելվածի միջոցով


Կատալոնիայում անկախության կողմնակիցները օգտագործում են տարբեր տեխնոլոգիական միջոցներ իշխանությունների դեմ պայքարելու համար: Հավելվածներից մեկը օգնում է ցույցեր կազմակերպելու աշխատանքներին

Բարսելոնայում դեկտեմբերի 18-ին անցած ֆուտբոլային կարևոր հանդիպմանը գրանցվեցին անկախության կողմնակիցների բողոքի ցույցեր: Այն կազմակերպել էր «Ժողովրդավարական ցունամի» խումբը, որը չունի դեռևս ընդգծված առաջնորդ:

Խումբն իր աշխատանքները համակարգում է սմարթֆոնների միջոցով: Այն ունի իր սեփական հավելվածը և կարողանում է րոպեների ընթացքում հավաքագրել հազարավոր ցուցարարների:

Խմբի հավելվածը փորձում է պահպանել իր գաղտնիությունը: Այն խուսափում է հավելվածի ուղղակի ներբեռնումից և պահանջում՝ հավելյալ հաստատում խմբի կողմից:

Մի քանի ամսվա ընթացքում Ժողովրդավարական ցունամին արագորեն աճեց և անուն ձեռք բերեց: Խմբի կազմակերպած բողոքի ակցիաները կաթվածահար են արել քաղաքի ենթակառուցվածքներն ու կյանքի բնականոն ընթացքը: Իսպանիայի ազգային դատարանը կարգադրել է փակել խմբի կայքը՝ահաբեկչության մեղադրանքով:

Այսօր Եվրամիության դատարանում «Կատալոնիայի ծովահեններ» քաղաքական կուսակցությունը պայքարում է ահաբեկչության այդ մեղադրանքների դեմ՝ ընդգծելով, որ դրանք ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները:

Փորձագետների կարծիքով խմբի հավելվածը հետագայում կարող է կիրառվել նաև այլ խնդրահարույց վայրերում, որոնց թվում է Հոնկոնգը, քանի որ հավելվածի ապակենտրոնացված բնույթը չափազանց հարմար է բողոքի ցույցերի կազմարեպիչների համար:

Դրա հետ մեկտեղ առկա են նաև մտահոգություններ, որ հավելվածը կարող է ոտնահարել մարդկանց իրավունքները՝ կապված անձնական տեղեկության չտարածման հետ:

Ի տարբերություն նրանց, ովքեր հավելվածը համարում են անձնական տեղեկության իրավունքը ոտնահարող միջոց, դրա կողմնակիցներն ընդգծում են, որ հավելվածը վերածվել է կարևոր գործիքի հանուն անկախության պայքարող ուժերի համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG