Մատչելի հղումներ

Ռոհինգիայի փախստականների շուրջ ճգնաժամը շարունակվում է


Երկու տարի է արդեն շարունակվում է Ռոհինգիայի ճգնաժամը: Նախորդ տարին եզրափակվեց մահմեդական փախստականների վերադարձի ծրագրի ձգձգմամբ ու Գամբիայի կողմից Մյանմարի նկատմամբ ցեղասպանության մեղադրանքների առաջադրումով

Ռոհինգիայի փախստականների ապագան մնում է անորոշ՝ չնայած աշխատանքները վերաբնակեցման ուղղությմաբ գրեթե ավարտված են:

Իրավապաշտպանները փաստում են, որ Ռոհինգիայի փախստականների իրավիճակը չափազանց ծանր է: Շատերը լքում են փախստականների ճամբարներն ու տեղափոխվում Բանգլադեշից Մալայզիա՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Փորձագետների կարծիքով այս արտահոսքը կշարունակվի նաև 2020 թվականին:

ՄԱԿ-ի օգնության համար նշմարած 920 միլիոն դոլարի շուրջ երկու երրորդն արդեն հավաքագրվել է, որը կուղղվի Ռոհինգիայի փախստականներին աջակցություն ցուցաբերելուն: Փախստականները սակայն ընդգծում են, որ իրենք շարունակում են ապրել վախի մթնոլորտում, քանի որ զրկված են անձը հաստատող վկայականներից ու անվտանգությունից:

Իր հերթին Մյանմարի կառավարությունն այսօր առերեսվում է Ռոհինգիայի ճգնաժամին առնչվող դատական մի շարք գործերի հետ։

Հաագայում անցած լսումների ժամանակ, որոնք նախաձեռնել էր Գամբիան, Մյանմարի դե ֆակտո առաջնորդ, Նոբելյան մրցանակակիր Օնգ Սան Սու Չին պաշտպանել էր 2017 թվականին ազգային մաքրազտման գործողությունները: Հաագայում Մյանմարի իշխանություններին մեղադրում են Ռոհինգիայի բնակչության դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ:

Չնայած բազմաթիվ փորձագետներ հույս ունեն, որ նման գործընթացները համապատասխան արդյունք կգրանցեն, Բանգլադեշում և Մյանմարում գտնվող Ռոհինգիայի փախստականները 2020 թվականը դիմավորեցին անորոշության մթնոլորտում ու առանց անվտանգության լուրջ երաշխիքների:

Facebook Forum

XS
SM
MD
LG