Ֆրանսիայում դեղին բաճկոնները դուրս էին եկել փողոց՝ աշխատավարձի բարձրացման և գնաճի դադարեցման պահանջով։
Սուդանում ժողովուրդը տապալեց ցեղասպան բռնապետի 40-ամյա ռեժիմը։
Հաիթիում պահանջում էին նախագահի հրաժարականը և կոռումպացված պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել։
Իսկ Հոնկոնգում ցուցարարները դուրս էին եկել ընդդեմ Չինաստանի իշխանությունների՝ արտահանձնման մասին օրենքի փոփոխման և ժողովրդավարության ընդլայնման պահանջներով։
Նույնիսկ դպրոցականներն էին իրենց բողոքը արտահայտում՝ պահանջելով, որ մեծահասակները ավելի լավ հոգ տանեն մոլորակի մասին։
Այս բոլոր երկրներում, ինչպես նաև Իրաքի, Լիբանանի, Էկվադորի,
Իրանի փողոցներում և այլուր քաղաքացիները ասում են՝ «Բավակա՛ն է» և փոփոխություն պահանջում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կառավարություններին ականջալուր լինել իրենց ժողովուրդների «իրական խնդիրներին»։
"Ակնհայտ է, որ մարդկանց և քաղաքական կառույցների միջև աճում է վստահության պակասը։ Աշխարհը պայքարում է նաև գլոբալիզացիայի և նոր տեխնոլոգիաների հետևանքների դեմ, որոնք խորացրել են հասարակության մեջ անհավասարությունը"։
Որոշ կառավարություններ փորձել են լուծումներ գտնել, մինչդեռ մյուսները դիմել են բիրտ ուժի կիրառման՝ իշխանությունը պահելու համար։ Իրաքում և Իրանում հարյուրավոր ցուցարարներ են զոհվել անվտանգության ուժերի կոշտ գործողությունների արդյունքում։
Ցույցերը հիմնականում խաղաղ են եղել, սակայն Ֆրանսիայում, Չիլիում, Էկվադորում, Բոլիվիայում և Հոնկոնգում ուղեկցվել են վանդալիզմի և թալանի դրսևորումներով։
"Մարդիկ ունեն խաղաղ բողոքելու իրավունք։ Ցավոք, պետությունները հաճախ անհամաչափ ուժ են կիրառում, կամայականորեն ձերբակալում են մարդկանց, երբեմն նույնիսկ սպանում նրանց։ Դա իրավաչափ չէ։ Այդ որոշումների և սպանությունների համար պատասխանատու մարմինները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Բայցև ցուցարարները պետք է պատշաճ վարքագիծ դրսևորեն"։
Այս ցույցերում մեկ ընդհանուր միտում է նկատվում։
"Ակնհայտ է, որ մարդիկ այլևս չեն վախենում փողոց դուրս գալ և քննադատել քաղաքական գործիչներին։ Մինչդեռ նախկինում դա տաբու էր"։
Դեվաչի խոսքերով՝ շատ դեպքերում այժմ քաղաքական գործիչներն են վախենում ժողովրդի ուժից։
Այդ ուժը մասամբ սոցիալական ցանցերով է պայմանավորված, որոնց միջոցով մարդիկ ինքնակազմակերպվում են։ Դա մի կողմից հզոր, բայց նաև խոցելի գործիք է, քանի որ կառավարությունները կարող են արգելափակել ցանցերը։
"Իշխանությունները հասկացել են, որ ինտերնետի անջատումը հրաշալի միջոց է ցույցերի կազմակերպումը դժվարացնելու համար։ Սակայն նույնիսկ այդ դեպքում մարդիկ0 համախմբվում են։ Նրանց հնարավոր չէ կանգնեցնել"։
Ակնհայտ է, որ 2020 թվականին սոցիալական մեդիայով խթանված բողոքի ակցիաները մարելու միտում չեն ցուցաբերի։