Մատչելի հղումներ

2019 թվականը` Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու ճանապարհին


ԱՄՆ-ի Սպիտակ տունը կարող է որոնել Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտությունից զատ այլ եղանակով խոսելու միջոցներ, քանի որ Հյուսիսի առաջնորդ Կիմ Չան Ընը վերջերս խոստացավ ‘’սուրբծննդյան նվեր մատուցել’’ ԱՄՆ-ին: Փորձագետների կարծիքով, այս հեգնական խոսքերի պատճառը միջուկային հարցերով բանակցություններից Կիմի դժգոհությունն է:

Սուրբծննդյան արարողության ժամանակ ԱՄՆ-ի նախագահը Կիմին չպատասխանեց հեգնական ոճով, այլ հանդես եկավ ավելի զուսպ արտահայտությամբ, ասելով, թե ուրախ կլիներ որպես նվեր ստանալ մի ծաղկաման, քան իրականացվեր հրթիռային նոր փորձարկում:

Ինչպես ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայընն է ասում, Կիմ Չան Ընը խոստացել էր ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին: ‘’Եվ մենք ուզում ենք, որ նա հավատարիմ մնա իր պարտավորությանը’’, ասել է նա ու ավելացրել. ‘’Եթե Կիմը դա չանի, մենք մեր գործիքների արկղում ունենք այլ գործիքներ եւ կօգտագործենք դրանք, երբ զգանք դրա անհրաժեշտությունը’’:

Եթե ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն այն գործիչներից է, որոնք չեն կարծում, թե Հյուսիսը երբեւէ կուզենար հրաժարվել միջուկային իր զենքերից, Օ’Բրայընը հիշեցնում է, որ Հյուսիսն ունի երկու տարբերակ , որոնցից մեկը Հարավային Կորեայի նման Հյուսիսի ժողովրդի բարգավաճ ապագան է, մյուսը` նոր պատժամիջոցների բեռը, ավելի մեկուսացումը ու սնանկացումը:

Սակայն Հյուսիսային Կորեան շարունակում է հրթիռային փորձարկումները: 2019 թվականին այն իրականացրել է միջին հեռահարության բալիստիկ 13 հրթիռ: Թրամփը դրանք վտանգ չի համարում: Սակայն փաստ է, որ ժամանակի ընթացքում այդ հրթիռները կատարելագործվում են ավելի ու ավելի:

XS
SM
MD
LG