Մատչելի հղումներ

2019 թվականը` ԱՄՆ-ի Կոնգրեսում ու դրանից դուրս


Երբ փորձագետները վերլուծում են ԱՄՆ-ի Կոնգրեսի 2019 թվականի աշխատանքները, նախ սկսում են բյուջեի հարցում ծագած տարաձայնությունների պատճառով պետական հաստատությունների ժամանակավոր փակման փաստից: Պատմության մեջ երբեւիցե չէր գրանցվել այս հաստատությունների աշխատանքի 35-օրյա դադար: Կառավարությունը փակ մնաց մինչեւ հունվարի վերջը եւ նույնիսկ դարձավ պատճառ նախագահի ամենամյա ուղերձը հետաձգելու համար:


Վերլուծաբաններից Կապրի Քաֆարոն գտնում է, որ հարցերն ավելի դժվարությամբ են լուծում ստանում նաեւ այն պատճառով, որ Կոնգրեսի մի պալատում մեծամասնություն են կազմում դեմոկրատները, մյուսում` հանրապետականները: ‘’Այդ պատճառով էլ կողմերը ամեն մի բացթողման համար մատնացույց են անում մեկը մյուսին’’, ասում է նա:

Մինչեւ դեկտեմբեր ամիսը Կոնգրեսն ընդունել է օրենքի վերածված միայն 90 բանաձեւ, դառնալով ժամանակակից պատմության մեջ ամենաանարդյունավետ տարին:

Վերլուծաբան Ստիվըն Բիլեյի խոսքերով, օրենսդիրները մեծաթիվ բանաձեւեր են ներկայացնում: ‘’Սակայն, հակասությունները կողմերի միջեւ երեւում են, երբ հերթը հասնում է քննարկումներին ու դրանց շուրջ քվեարկությանը: ‘’Սա ընդգծում է խորը բաժանվածությունը’’, ասում է նա:

Կոնգրեսի 2019 թվականի աշխատանքները, այլ հարցեր մի կողմ դնելով, մեծապես կենտրոնացան նախագահ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցի վրա:

Ի զարմանս շատերի, Ներկայացուցիչների պալատը կարողացավ գործարքի հասնել Թրամփի հետ, որպեսզի կնքվեր զանգվածային առեւտրի մասին ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա պայմանագիրը:

Սակայն ներգաղթի ու առողջապահության հարցում համաձայնության գալ չի հաջողվում: Համաձայնություն չի կայացվում նաեւ զենքի վաճառքի հարցում:

Միջազգային հարթակում 2019 թվականը տեսավ մարդու իրավունքների պաշտպանության հարցում ԱՄՆ-ի կողմից աջակցություն: Խոսքը Հոնկոնգի մասին է: Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին նույնիսկ երախտագիտության խոսքեր ասաց Դոնալդ Թրամփի հասցեին, Հոնկոնգի ցուցարարների նկատմամբ նախագահի աջակցության համար:

Կոնգրեսը նաեւ ընդունեց Չինաստանում Ույղուրների մարդու իրավունքները պաշտպանելու մասին ակտը: Կոնգրեսական Քրիս Սմիթի խոսքերով, հարկավոր է պայքարել Չինաստանում ույղուրների մշակութային ցեղասպանության դեմ:

Մեկ տարվա ընթացքում չհաջողվեց արգելել ռազմական սարքավորումների վաճառը Սաուդյան Արաբիային ու Արաբական Միացյալ Էմիրություններին: Չհաջողվեց նաեւ դադարեցնել Եմենում Սաուդյան Արաբիայի ռազմական արշավում ԱՄՆ-ի մասանակցությունը:

Ինչ վերաբերում է եկող 2020 թվականին, կանխատեսվում է, որ ամբողջ ուշադրությունը կսեւեռվի գալիք ընտրությունների վրա:


XS
SM
MD
LG