Մատչելի հղումներ

Աֆղանստանում բռնությունները չեն դադարում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր դադարեցնել պատերազմը Աֆղանստանում: Չնայած բանակցային որոշակի գործընթացի՝ այստեղ շարունակվում են զոհվել մարդիկ

2019 թվականի փետրվարին Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Խալիզադը հանդիպել էր Թալիբանի համահիմնադիր Մաուլահ Աբդուլ Ղանի Բարադարիի հետ Դոհայում: Սա առաջին նման բարձր մակարդակի հանդիպումն էր: Չնայած որոշակի հույսերի, հանդիպումն արդյունք չգրանցեց: Փոխարենը Աֆղանստանում կրկին գրանցվեցին ահաբեկչական ակտեր և հարձակումներ, որոնք խափանեցին բանակցային գործընթացը:

«Մենք պետք է վերադառնաք բանակցություններին ինչ որ պահի: Վստահ չեմ, որ երկու կողմից լարվածության աճը ամենալավ ճանապարհն է խաղաղության համար»,- ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզական հարցերով հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը:

Սեպտեմբերին թվաց էր, որ խաղաղ համաձայնությունը շատ մոտ է, սակայն տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները ստիպեցին նախագահ Թրամփին դադադարեցնել բանակցությունները:

Նոյեմբերին Աֆղանիստան կատարած այցի ժամանակ նախագահ Թրամփը նշեց, որ Վաշինգտոնը վերսկսել է բանակցությունները Թալիբանի հետ: Քաբուլի ռազմաօդային կայանի վրա ահաբեկիչ մահապարտի հարձակումից հետո, սակայն, բանակցային գործընթացը կրկին կանգ առավ:

Խալիզադն իր թվիթերյան գրառման մեջ նշել էր, որ թալիբները պետք է ցույց տան իրենց ցանկությունը և կարողությունը խաղաղությանը հասնելու հարցում:

ԱՄՆ պետքարտուղարությունը ի պատասխան Ամերիկայի Ձայնի հարցման նշել է, որ Աֆղանստանում պատերազմի դադարեցման միակ ճանապարհը քաղաքական կարգավորումն է:

ԱՄՆ հատուկ բանագնացը վերջերս հանդիպել է աղֆան առաջնոդների հետ Քաբուլում ՝ բանակցային գործընթացի հեռանկարը քննարկելու համար: Ամերիկյան կողմն հույս ունի, որ գալիք տարում հնարավոր կդառնա կազմակերպել բանակցություններ Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների ու թալիբների միջև, որի շնորհիվ կնշմարվի քաղաքական կարգավորման ապագա պատկերը: Հիշեցնենք, որ Թալիբանը չի ճանաչում Աֆղանստանի պաշտոնական կառավարույանը և ցանկանում է բանակցել միայն ԱՄՆ-ի հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG