Մատչելի հղումներ

Աշխարհի Կաթոլիկ եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը


Աշխարհի Կաթոլիկ եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրը։ Այս առիթով Եկեղեցում առաջնորդ՝ Ֆրանցիսկոս Պապն անցած կեսգիշերին իր ուղերձը հղեց հավատացյալներին՝ ասելով, թե ՝՝Հիսուսի ծնունդը մարդկությանը հիշեցնում է, թե ինչպես է Աստված շարունակում սիրել մեզ՝ բոլորիս, նույնիսկ՝ մեզնից ամենավատերին՛՛։

Սուրբծննդյան հանդիսավոր պատարագն անցկացվեց Սուրբ Պետրոսի բազիլիկայում, հազարավոր այցելուների ներկայությամբ։

՝՝Աստված սիրում է ձեզ ոչ թե այն պատճառով, որ դուք մտածում եք ճիշտ ու գործում եք ճիշտ։ Նա սիրում է ձեզ, սիրում է պարզ ու հստակ։ Նա սիրում է ձեզ անվերապահորեն։ Ու Նրա սերը կախված չէ ձեզնից՛՛, իր ուղերձում ասաց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։

83-ամյա հովվապետը նույն բազիլիկայի պատշգամբից այսօր ավելի ուշ հանդես է գալու ՝՝Urbi et Orbi՛՛ Սուրբծննդյան ամենամյա ճառով, որտեղ՝ հրապարակում նրան են սպասելու տասնյակ հազարավոր այցելուներ։



XS
SM
MD
LG