Մատչելի հղումներ

Եռակողմ հանդիպում Չինաստանում Ճապոնիայի ու Հարավային Կորեայի մասնակցությամբ


Չինաստանում է անցնում եռակողմ գագաթաժողով Հարավային Կորեայի ու Ճապոնիայի մասնակցությամբ Հյուսիսային Կորեայի սպառնալիքին միասնաբար հակազդելու և ազատ առևտրի գոտի ստեղծելու համար

Չինաստանի վարչապետ Լի Կեքուանգը ողջունել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջայինին և Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեին Չինաստանի հարավային Չենգդու քաղաքում:

Նա ընդգծել է, որ երկրների միջև ստեղծվող ազատ առևտրի գոտին կդառնա աշխարհի ամենամեծ քանակությամբ բնակչություն և կառավարման համակարգ ունեցող գոտին: Նրա կարծիքով այն շահավետ է բոլոր կողմերի համար:

Հարավային Կորեայի նախագահն իր հերթին ընդգծել է Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքին հակազդելու կարեւորությունը, որից տուժում են բոլոր երկրները:

Հիշեցնենք, որ Փհենյանը պահանջում է ԱՄՆ-ից նոր զիջումների գնալ մինչև տարեվերջ բանակցությունները վերսկսելու փոխարեն, որոնց արդյունքում Հյուսիսային Կորեան պետք է ի վերջո հրաժարվի իր միջուկային ծրագրից:

Եռակողմ այս հանդիպումը տեղի ունեցավ նաև Սեուլի և Տոկիոյի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին՝ կապված Հարավային Կորեայի դատարանի վճիռների հետ, որոնք պարտադրում են ճապոնական ընկերություններին փոխհատուցում տալ այն կորեացիներին, ովքեր Երկրորդ աշխարհամարտի տարիներին ստիպված են եղել աշխատել ճապոնական գործարաններում:

Այս զարգացումները բացասաբար են անդրադարձել երկրնեի միջև առևտրային կապերի վրա: Երկու կողմերը վերանայել են այն ընկերությունների ցուցակները, որոնց տրամադրվում են առևտրային արտոնություններ՝ դուրս բերելով միմյանց այդ ցուցակներից:

Facebook Forum

XS
SM
MD
LG