Մատչելի հղումներ

Հաշոգիի սպանության գործով դատավարությունը ավարտվեց


Սաուդյան Արաբիայում հինգ մարդ է դատապարտվել մահապատժի, իսկ երեքը ստացել են ընդհանուր 24 տարվա ազատազրկման պատիժ 2018-ի հոկտեմբերին սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության համար

Սաուդյան Արաբիայի դատախազի տեղակալը երկուշաբթի հայտնել է, որ ավարտվել է Ջամալ Հաշոգիի սպանության առնչությամբ 11 կասկածյալների գործի դատաքննությունը և հրապարակվել են վճիռներ:

Նա նշել է, որ սպանությունը կանխամտածված չէր: Այս կարծիքին է նաև Սաուդյան Արաբիայի իշխանությունը:

Լրագրողների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները սակայն դատապարտել են դատական գործընթացը՝ այն որակելով կեղծ: Նրանք ընդգծում են, որ իրենց նպատակն է, որ դատապարտվեն ոչ միայն կատարողներն, այլև կառավարության անդամ պատասխանատուները:

Դիվանագետների մի փոքր խմբին, ներառյալ Թուրքիայի դիվանագետների, ինչպես նաև Հաշոգիի ընտանիքի անդամներին թույլատրվել էր մասնակցել դատական նիստին: Անկախ մամուլի մուտքը արգելված էր: Դիվանագետները ներկա են գտնվել գաղտնիությունը պահպանելու պայմանով:

Հիշեցնենք, որ Հաշոգին եղել է սաուդյան թագավորական ընտանիքի սուր քննադատը: Նրա սպանության մանրամասները, որոնք բացահայտել էր թուրքական հետախուզությունը, բազմաթիվ հարցեր են առաջացրել՝ կապված սպանությունն իրականացրած անձանց ու սաուդացի թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանի կապերի հետ:

Մեղադրյալների աթոռին հայտնված անձանց շարքում էր նաև Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի նախկին յուրային Սաուդ ալ Քահթանին, ով ըստ որոշ տվյալների կազմակերպել է Հաշոգիի սպանությունը: Դատարանը սակայն հանեց բոլոր մեղադրանքները նրա նկատմամբ:

ՄԱԿ-ը ևս արձագանքեց դատական գործընթացին: Երկուշաբթի թվիթերյան գրառման մեջ այն մեղցադրեց Սաուդյան Արաբիայի իշխանություններին քաղաքական հետապնդումներ ու չարաշահումներ իրականացնելու ու կոռուպցիայի, ինչպես նաև լրագրողների հանդեպ բռնությունների մեջ:

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառելց սաուդացի 17 կասկածյալների հանդեպ: Նախագահ Թրամփը դատապարտեց սպանությունը, սակայն չխզեց ԱՄՆ կապերը Սաուդյան Արաբիայի և թագաժառանգ Սալմանի հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG