Մատչելի հղումներ

Թրամփի օրոք ԱՄՆ-ը օտար երկրներում ունի 2ՕՕ հազար թվակազմով ուժեր


Դոնալդ Թրամփը նախընտրական իր արշավի ժամանակ խոստանում էր Միացյալ Նահանգները դուրս բերել ՝՝անվերջ պատերազմներից՛՛։ Սակայն այն բանից հետո, երբ նա որոշեց դուրս բերել զորքերը Սիրիայի հյուսիսարեւելքից, այս շրջանը բաց մնաց Թուրքիայի առջեւ՝ քրդերի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Որոշ ժամանակ անց էլ պարզվեց նաեւ, որ դրա արդյունքում այստեղ վերախմբավորման փորձեր է սկսել անել Դաեշ ծայրահեղական խմբավորումը։ Մի քանի հարյուր թվակազմով ուժեր Թրամփը թողել է Սիրիայում՝ տեղի նավթահորերը Դաեշից պաշտպանելու համար։

Վերլուծաբանները, ինչպես օրինակ Էնթոնի Քորդեսմանը, գտնում են, որ Սիրիայում առկա չէր այնպիսի կայունություն, որը թույլ տար ամերիկացիներին հեռանալ։ Սակայն նախագահը հպարտանում է Դաեշի դեմ իրականացված գործողություններով ու այս խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի սպանության փաստով։ ՝՝Դաեշ՛՛-ի խալիֆայությունը Սիրիայում արդեն մերն է, ալ Բաղդադին էլ՝ սպանված՛՛, հայտարարում է Թրամփը։

Սիրիայից Թրամփը զորքերն ուղարկեց Իրաք, որտեղ այսօր կա ամերիկացի մոտ 6 հազար զինվորական։

Աֆղանստանից ԱՄՆ-ը դուրս է բերել երկու հազար թվակազմով ուժեր՝ այստեղ թողնելով մնացյալ 12 հազարին, երբ շարունակվում են բանակցությունները Թալիբան շարժման ղեկավարների հետ։


Այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը որոշեց ԱՄՆ-ը դուրս բերել Իրանի հետ կնքված միջուկային միջազգային պայմանագրից ու վերսկսեց պատժամիջոցներն ընդդեմ Թեհրանի, նա երեք հազար թվակազմով ուժեր ուղարկեց Սաուդյան Արաբիա, քանի որ ըստ Ռիյադի, իր նավթամշակման գործարանների դեմ հարձակումներն իրականացվել էին Իրանի կողմից։


Վերլուծաբաններն ասում են, որ Ամերիկան Թրամփի օրոք որդեգրել է նոր դիրքորոշում Հորդանան գետի արեւմտյան ափում։ ՝՝Պաղեստինցիների հետ հարաբերություններում Վաշինգտոնն իր գործողությունները չի համակարգում իր դաշնակիցների հետ, ու չունի այստեղ խաղաղություն հաստատելու հստակ ծրագիր՛՛, ասում է Էնթոնի Քորդեսմանը։

Ինչ վերաբերում է Հարավային Կորեային, ապա պետք է հիշել, որ այս երկրում ԱՄՆ-ը ունի 28 հազար թվակազմով ուժեր, երբ հրթիռային փորձարկումներն ավարտելու հարցով Հյուսիսի առաջնորդ Կիմի հետ ԱՄՆ-ի նախագահի հանդիպումներն ավարտվում են անարդյունք։

Այսպիսով, ԱՄՆ-ի 1 միլիոն 3ՕՕ հազար թվակազմ ունեցող բանակի 2ՕՕ հազար զինվորականները Դոնալդ Թրամփի օրոք շարունակում են տեղաբաշխված մնալ օտար երկրներում։

XS
SM
MD
LG