Մատչելի հղումներ

Սանտա Քլաուսը սկսեց իր ճամփորդությունը դեպի Սուրբ Ծնունդ ու Նոր Տարի


Սանտա Քլաուսը սկսեց իր ճամփորդությունը դեպի Սուրբ Ծնունդ ու Նոր Տարի
please wait

No media source currently available

0:00 0:00:57 0:00

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքի բնակիչները բարի ճանապարհ մաղթեցին Սանտա Քլաուսին, որն իր ամենամյա ճամփորդությունն այստեղից սկսեց՝ սուրբծննդյան նվերներ բաժանելու համար աշխարհի երեխաներին։

Արկտիկական հատվածում իր ՝՝պաշտոնական՛՛ աշխատասենյակից դուրս գալով՝ խորհրդանշական այս կերպարի մարմնավորումը տոնական առիթով բարեմաղթանքներ հղեց բոլոր հավաքվածներին, ովքեր եկել էին իրեն բարի ճանապարհ մաղթելու։ ՝՝Միշտ նայեք ձեր շուրջը ու բարեկամացեք եւ օգնեք միայնակ անձանց՛՛, ասաց նա բոլորին։

Ըստ ժողովրդական ավանդության, Սանտա Քլաուսը, ինքը՝ Ձմեռ Պապը, առաջին կանգառը կատարելու է Հյուսիսային բեւեռում՝ իր սահնակը երեխաների համար նախատեսված նվերներով բեռնելու համար։

Ճանապարհին, մինչեւ ՝՝Սուրբ Ծնունդ ու Նոր Տարի հասնելը՛՛ նրան են միանալու իր սահնակի մյուս եղջերուները։

Այս գիշեր կաթոլիկ աշխարհն արդեն նշում է Սուրբ Ծնունդը։

XS
SM
MD
LG