Մատչելի հղումներ

 
Ռուսաստանի ու Սիրիայի արտգործնախարարները հանդիպել են Մոսկվայում

Ռուսաստանի ու Սիրիայի արտգործնախարարները հանդիպել են Մոսկվայում


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր սիրիացի գործընկեր Վալիդ Մուալեմի հետ Մոսկվայում հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Սիրիան գտնվում է խաղաղության ճանապարհին:

Լավրորվն ասել է, որ դա դարձել է հնարավոր այն բանից հետո, երբ Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրական կառավարական ուժերը վերականգնել են վերահսկողությունը Սիրիայի տարածքի մեծ մասի վրա:

Իր հերթին Մուալեմը քննադատել է ԱՄՆ-ին անօդաչու սարքերի միջոցով Հոմսի նավթային հանքերի ռմբակոծությունների իրականացումը, նրա բնորոշմամաբ, անօրինական Ալ Թանֆ ռազմաօդային կայանից:

Սիրիական կառավարական ուժերը շարունակում են ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում ընդդիմադիր զինյալների դեմ: Այս տարածքները վերջին անկլավներն են ընդդիմադիր ուժերի վերահսկողության ներքո:

Ռազմական գործողությունների ընթացքում նաեւ Իդլիբի շրջանում խաղաղ բնակչության դեմ են օգտագործվել հրթիռային համակարգեր և հարձակողական այլ զինատեսակներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG