ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը աչքի է ընկնում իր յուրահատկությամբ: Նա հաճախ խնդիրներ է ունենում ԱՄՆ ավանդական դաշնակիցների հետ:
Դրա վառ օրինակներից է Կանադայի առաջնորդի հետ Թրամփի հարաբերությունների լարվածությունը, հատկապես, երբ հրապարակվեց տեսանյութը, ուր Կանադայի առաջնորդը ծաղրում էր Թրամփին: Վերջինս վարչապետ Թրյուդոյին տվեց «երկերեսանի» վիրավորական որակումը:
Իր թվիթերյան գրառումների մեջ նա հաճախ դրական խոսքեր է ուղղում այնպիսի բռնակալներին , ինչպիսիք են ՌԴ նախագահ Պուտինն ու Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինը:
Ըստ վերլուծաբան Ֆրենսիս Բրաունի, նախագահ Թրամփը որոշակի հարգանք է տածում ուժեղ առաջնորդների հանդեպ:
Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների ավելի մեծ հատվածը հակված է դեպի ավանդական արռաքին քաղաքականությունը: Չիկագոյի խորհրդի 2019 թվականի հարցմամբ, շուրջ 78 տոկոսը կողմ է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանը, իսկ 60 տոկոսի կարծիքով մարդու իրավունքների ու ժողովրդավարության խրախուսումը նպաստում է ԱՄՆ անվտանգությանը:
ՆԱՏՕ-ի նախկին դեսպան Իվո Դաալդերի կարծիքով ամերիկացիների միայն 20 տոկոսն է կարծում, որ Թրամփի ոչ ավանդական այս քաղաքականությունը շահավետ է պետության համար: Նույնը վերաբերում է առևտրային հարաբերություններին:
Սակայն որքանո՞վ արտաքին քաղաքականությունը կազդի 2020 թվականի ընտրությունների արդյուքների վրա: Գլոբալ հարցերով Չիկագոյի խորհրդի ներկայացուցիչ Դինա Սմելցի կարծիքով այս ընտրություններում ընտրողները հավանաբար կկենտրոնանան թեկնածուների անձերի և նրանց անձնական հատկանիշների վրա:
Թրամփի որդեգրած քաղաքականությունը չի բացառվում, որ որոշիչ դեր չունենա հաջորդ տարվա նախագահական ընտրություններում ՝ համեմատած առողջապահական, տնտեսական, ներգաղթի ու մի շարք այլ ներքին խնդիրների հետ:
Facebook Forum