Մատչելի հղումներ

Իրանը շարունակում է միջուկային ծրագրեր վերագործարկել


Իրանը տեղեկացնում է իր Արաքի ծանր ջրի ռեակտորի վերագործարկման մասին: Այս քայլը չի խախտում միջազգային սահմանափակումները, սակայն ամենայն հավանականությամբ լարում կավելացնի ԱՄՆ հետ հարաբերություններում

Իրանի միջուկային էներգիայի գերատեսչության ղեկավար Ալի Աքբար Սալեհը լրատվամիջոցների ղեկավարներին հրավիրել է Արաքի ծանր ջրի ռեակտորի կայան, որը կառուցվել է միջուկային ռեակտորների համար ծանր ջրեր արտադրելու նպատակով: Այստեղ ռեակտորի զարգացման համար մեկնարկել է աշխատանքային երկրորդ փուլը: Նա ընդգծել է, որ այլևս չի լինի որևէ բանակցություն միջուկային համաձայնագրի շուրջ:

Հիշեցնենք, որ Իրանը վերագործարկել է իր միջուկային ծրագրերի մի մասը ի պատասխան ԱՄՆ համաձայնագիրը լքելու քայլին անցած տարի, որին հաջորդեց պատժամիջոցների վերականգնումը Իրանի դեմ: ԱՄՆ վարչակազմը այս միջոցով ցանկանում է պարտադրել Իրանին վերաբանակցելու համար համաձայնագրի շուրջ:

Թեհրանը սակայն ընդգծում է, որ իր միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ և դեմ է համաձայնագրի վերաբանակցմանը:

2015 թվականի պայմանագրի համաձայն Իրանը դադարեցրել էր Առաքի մոտ միջուկային ռեակտորի գործարկումը: Այս կայանում հնարավոր էր արտադրել պլուտոնիում, որը կարող է հետագայում օգտագործվել միջուկային զենք պատրաստելու համար: Չնայած դրան, Իրանին թույլատրվում էր արտադրել նվազագույն քանակությամբ ծանր ջուր:

Ըստ Իրանի գերատեսչության ղեկավարի, այս ռեակտորը պատրաստ կլինի փորձարկման արդեն 2021 թվականի մարտին:

Facebook Forum

XS
SM
MD
LG