Մատչելի հղումներ

Թրամփի իմփիչմենթի շուրջ քաղաքական պայքարը չի հանդարտվում


Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ դարձավ ԱՄՆ-ում իմփիչմենթի ենթարկված երրորդ նախագահը:

‘’Չափազանց ցավալի է, որ երկրի նախագահի ոչ պատասխանատու գործողությունները ստիպում են մեզ նրան ենթարկել իմփիչմենթի’’, հայտարարում էր Ներակայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին:

Հիշեցնենք, որ դեմոկրատները մեղադրում են Թրամփին նախագահի պաշտոնը չարաշահելու մեջ, հանրապետականները` իմփիչմենթը համարում քաղաքականապես դրդված:

Ինչպես Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելն է ասում, ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ ականատես ենք լինում, որ Կոնգրեսի կուսակցություններից մեկը նախագահի ընտրվելու օրվանից ի վեր որոնում է նրան պաշտոնից ազատելու ուղիներ: ՄաքՔոնելը, հիշեցնենք, մերժել է իմփիչմենթի հարցով անցկացվելիք դատավարության ժամանակ Թրամփի գլխավոր օգնականներին վկայության կանչելու դեմոկրատների պահանջները:

Սենատում անցկացվելիք դատավարության ժամանակ սենատորները հանդես են գալու որպես ատենակալներ: Նրանցից Ռոն Ջոնսոնի խոսքերով, Թրամփի դեմ ներկայացված մեղադրանքները ‘’շատ ջրիկ’’ են, եւ որ իրենք հաստատ արդարացնելու են Թրամփին:

Իսկ դեմոկրատները դեռեւս շարունակում են խոսել նախագահի կողմից իրականացված վիճահարույց գործողությունների մասին: Դագ Ջոնսի օրինակով նրանք հայտարարում են, որ եթե ԱՄՆ-ի որեւէ նախագահ իր իշխանությունը կիրառում է ընդդեմ ԱՄՆ-ից կախյալ որեւէ պետության ու դա անում է հանուն իր իսկ անձնական քաղաքական շահերի, ապա պիտի շատ լուրջ կերպով ենթարկվի պատասխանատվության:

Ներկայացուցիչների պալատն իմփիչմենթի մասին երկու հոդվածները դեռեւս չի փոխանցել Սենատին: Դա հավանաբար կանի հունվարին, երբ ավարտվեն սուրբծննդյան արձակուրդները:

XS
SM
MD
LG