Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե գազի Հյուսիսային հոսք 2 եւ Թուրքական հոսք խողովակաշարերի նախագծերը կիրականացվեն հակառակ ԱՄՆ-ի պատժամիջոցներին:
Լավրովն, ըստ ռուսական Ինտերֆաքսի, ասել է նաեւ, թե Ռուսաստանը ծրագրում է պատասխանել ամերիկյան պատժամիջոցներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ստորագրել էր մի բանաձեւ, որը վերաբերում էր այն ընկերությունների դեմ պատժամիջոցներ սկսելուն, որոնք խողովակներ են կառուցում Հյուսիսայի հոսք 2-ի համար: Այս խողովակաշարը նպատակ ունի կրկնապատկել դեպի Գերմանիա Հյուսիսային հոսքով արտահանվող նավթի ծավալները:
Սենատի հանձնաժողովներից մեկում հաստատվել է նոր պատժամիջոցներ սկսելու բանաձեւը: Նախատեսված պատժամիջոցներն իրականացվելու են օտար երկրներում ժողովրդավարական գործընթացներին Ռուսաստանի կողմից միջամտություն ցուցաբերելու, Սիրիայում ‘’վնասակար’’ գործունեություն ծավալելու եւ Ուկրաինայում ագրեսիա իարականացնելու մեղադրանքով: Բանաձեւը սակայն դեռեւս չի հաստատվել ամբողջ Կոնգրեսի կողմից:
Գազատարին վերաբերող հարցից զատ, Լավրովն անդրադարձել է հրթիռներին առնչվող հարցին ու հայտարարել, թե իր եկրիրը պատրաստվում է իր ուժերը համալրել ‘’Սարմատ’’ եւ ‘’Ավանգարդ’’ հիպերձայնային հրթիռներով, եթե ԱՄՆ-ի հետ երկարաձգվի Նոր ՍՏԱՐՏ պայմանագիրը:
Ռուսաստանի արտգործանախարարի խոսքերով, Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ին ցուցադրել ‘’Սարմատ’’ հրթիռները: