Մատչելի հղումներ

‘’Բոինգ’’-ի արձակած հրթիռը կիսատ է թողել առաքելությունը


Ամերիկյան ‘’Բոինգ’’ ընկերությունը դեպի Միջազգային տիեզերակայան է արձակել տիեզերագնացների համար նախատեսված մի խցիկ: CST-100 Starliner անվանումը կրող խցիկն ուղեծիր է ուղարկվել Ֆլորիդայի Քեյփ Քանավերալի տիեզերական թռիչքակայանից: ‘’Ատլաս’’ անվանումը կրող հրթիռով դեպի երկինք արձակված խցիկը սակայն տիեզերակայան չի հասնի, քանի որ հաջող թռիչքից հետո գրանցվել են տեխնիկական խնդիրներ: Թռիչքի պատասխանատուները որոշել են առանց անձնակազմի այս թռիչքը թողնել անավարտ:

Ըստ նախնական տվյալների, հրթիռը սկզբնական փուլում այրել է անհրաժեշտից ավելի շատ վառելանյութ, ինչի արդյունքում այն վերջացել է մինչեւ նպատակակետ հասնելը: Starliner-ը այժմ վերադառնալու է երկիր:

Վայրէջքը կիրականացվի Նյու Մեքսիկո նահանգում 48 ժամվա ընթացքում:

Ինչպես ՆԱՍԱ-ի պատասխանատուներից Ջիմ Բրայդսթայնն է ասել մամուլի ասուլիսի ժամանակ, վառելանյութի պակասի պատճառով հրթիռը կորցրել է իր առաքելության ուղղությունը:

Երկրից թռիչքի կառավարումն իրականացնող անձնակազմը նկատել է հրթիռում առկա խնդիրը, սակայն չի կարողացել շարժիչում այրումը նվազեցնել, քանի որ հրթիռն արդեն անցնելիս է եղել արբանյակների միջեւ կապի գոտու մոտով:

XS
SM
MD
LG