Հաշմանդամություն ունեցող սուսերամարտիկ Վիսամ Սամին դժվար ճանապարհ է անցել: Շուրջ չորս տարի առաջ, լքելով Իրաքի Մոսուլ քաղաքը, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ էին ընթանում, նա ապաստանել է Հունաստանում:
Այժմ նա պարապում է սուսերամարտ, որով զբաղվում է վերջին երկու տարիներին: Նա երեք տարեկանից գամված է հաշմանդամների համար նախատեսված սայլակին՝ Իրաքի հիվանդանոցում բժիշկների թույլ տված սխալի արդյունքում:
Այս տարի նա մասնակցեց մի շարք միջազգային մրցաշարերի: Նա հույս ունի ընդգրկվել փախստականների համար առանձին թիմում և մասնակցել Տոկիոյի Պարաօլիմպիական խաղերին:
Մասնագիտությամբ ֆոտոդիզայներ Սամին վեց ամիս բնակվել է Սամոա կղզու փախստականների ճամբարում, նախքան Հունաստան տեղափոխվելը:
Սամիի մարզիչ Լեոնիդոս Կուկոսը, ով օգնել է Հունաստանի պարօլիմպիկ հավաքականին մարզվել, ասում է , որ Սամին շատ արագ է սովորում ու չափազանց կենտրոնացած է մարզվում:
Սամիի մասնակցած միջազգային մրցույթներից էր հաշմանդամություն ունեցող անձանց համար Վարշավայում անցկացված սուսերամարտի գավաթի մրցաշարը: Նա պատրաստվում է մասնակցել Իտալիայի ու Հունգարիայի մրացաշարերին: Միջազգային Պարաօլիմպիական կոմիտեն փախստականներին հնարավորություն է տալիս ընդգրկվել առանձին թիմում Պարաօլիմպիական դրոշի ներքո:
Facebook Forum