«Ամերիկայի Ձայնը» Սենատի բանաձևի վերաբերյալ մեկնաբանությամբ դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը, որի խոսնակ Մորգան Օրտագուսը, ի պատասխան հարցմանը, գրավոր հայտնել է.
«ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն այս հարցում արտացոլված են անցած ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից հրապարակված հայտարարության մեջ»:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 24-ին Սպիտակ տունը հանդես էր եկել ավանդական հայտարարությամբ, ուր խուսափել էր «ցեղասպանություն» եզրը օգտագործելուց՝ 1915 թվականի իրադարձությունները որակելով «Մեծ Եղեռն» և «20-րդ դարի զանգվածային ամենասարսափելի սպանդերից մեկը»:
Ընթացիկ տարվա դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևը: Դրանից առաջ հոկտեմբերի 30-ին Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ անցկացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 405 բանաձևը:
Facebook Forum