Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ֆերմերները մեծ հույսեր են կապում առեւտրային նոր գործարքների հետ


ԱՄՆ-ի առեւտրային քաղաքականությունը փոփոխելու նախագահ Թրամփի կողմից իրականացված քայլերի արդյունքում երկրի ֆերմերները 2018 թվականին կրեցին նկատելի դժվարություններ: ‘’Մենք ուզում ենք իրականացնել առեւտուր, այլ ոչ թե ստանալ օգնություն պետությունից’’, ասում են ֆերմերները:

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության Շուկան դյուրացնելու ծրագիրն ունի նպատակ` օգնելու համար ֆերմերներին հաղթահարել ամերիկյան հացահատիկի վրա դրված սակագներից առաջ եկած դժվարությունները: Մինչ Թրամփի վարչակազմը բանակցում է նոր գործարքներ կնքելու համար, այն 14.5 միլիարդ դոլար է հատկացրել ֆերմերներին ընթացիկ տարում:

Ֆերեմերներից շատերն են ասում, որ այն մեծապես օգնել է իրենց, ու եթե սակագները մնան ուժի մեջ, հարկավոր կլինի պետական ավելի երկարատեւ աջակցություն:

Սակայն ինչպես նրանք են ասում, որպես ֆերմերներ, իրենց համար շատ ավելի շահավետ է, որ հաստատվեն առեւտրային պայմանագրերը: ‘’Մեզնից ոչ մեկը ողորմություն չի ցանկանում ստանալ’’, ասում են նրանք:

Հիմա նրանք ոգեւորված են, որ առաջ է գնում ԱՄՆ-Կանադա-Մեքսիկա առեւտրային պայմանագիրը, որի գլխավոր կետերից մեկը վերաբերում է շատ ցածր սակագներին: Կա խոսք նաեւ ընդհանրապես սակագներից հրաժարվելու մասին: Հեշտացվում է ամերիկյան շուկա մուտքը, խոսքը հատկապես եգիպտացորենի ու սոյայի լոբու մասին է:

Ֆերմերներն ուրախ են, որ Թրամփի վարչակազմն առաջ է տանում Չինաստանի հետ համապարփակ առեւտրային գործարքի կնքումը: Նրանք հյուս են հայտնում, որ հաջող գործարքը կարող է օրինակ ծառայել մյուս երկների համար, որոնք նույնպեսուզում են առեւտրային համաձայնագրեր ԱՄՆ-ի հետ:

Մինչեւ նոր համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն, առեւտրային գործարքների խափանման պատճառով ֆերմերները շատ են տուժել, սակայն նաեւ գիտակցում են, որ վերականգնվելու համար ժամանակ է հարկավոր:

ԱՄՆ-ի գյուղատնտեսության փոխնախարար Ստիվըն Սենսկին ընդունում է, որ ֆերմերներին նոր վճարումներ հարկավոր չի լինի, եթե բանակցությունները տան լավ արդյունք Չինաստանի հետ, երկիր, որն ԱՄՆ-ից սոյայի լոբի ներկրող ամենամեծ շուկան է:

‘’Մեզ հարկավոր է լավ շուկա’’, ասում է փոխնախարարը, կրկնելով ֆերմերների այն խոսքերը, որ նրանց ավելի շատ հարկավոր է ոչ թե պետական դրամական օժանդակություն, այլ լավ շուկա: Իսկ ֆերմերները հույս ունեն, որ բանակցությունները կտան լավ արդյունք, սակայն ուզում են նաեւ լինել վստահ, որ անհաջողության դեպքում պետությունը կանգնած կմնա իրենց կողքին:

XS
SM
MD
LG