Մատչելի հղումներ

Դեմոկրատները հաստատակամ կերպով շարունակում են Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթացը


Դոնալդ Թրամփը մի քանի օր անց կարող է դառնալ ԱՄՆ-ի պատմության մեջ իմփիչմենթի ենթարկված երրորդ նախագահը:

Այս մասին կարելի է գրեթե վստահաբարա ասել, քանի որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնության բոլոր անդամներն են հաստատնում իմփիչմենթի մասին ներկայացված երկու հոդվածները, ինչը նշանակում է, որ Սենատում եկող տարեսկզբին կսկսվի այդ հարցով դատավարություն:

Դեմոկրատները շարունակում են պնդել, որ Ուկրաինային հատկացվելից օգնությունը սեփական քաղաքական շահերին ծառայեցնելու Թրամփի գործողությունները բավարար են նրան պաշտոնից ազատելու համար:

Ինչպես Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերն է ասում, եթե իրենք պատասխան չտան իշխանությունը չարաշահելու Թրամփի քայլերին, չարաշահումները նրա կողմից կշարունակվեն:


Իսկ հանրապետականները պնդում են, թե հուլիսի 25-ին Թրամփի եւ Ուկրաինայի նրա պաշտոնակից Զելենսկիի միջեւ անցկացված հեռախոսազրույցը եղել է Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարելու փորձ: Նրանք բողոքում են այն բանի համար, որ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցը միշտ է եղել դեմոկրատների երազանքը:

Նրանցից Դեբբի Լեսքոն ասում է, օրինակ, որ դեմոկրատները չունեին ոչ մի ապացույց, ոչ մի փաստարկ, չկար հանցագործություն, բայց նրանք գնացին այդ քայլին երկիրը պառակտելու գնով:

Այո, պատմությունն է ցույց տվել, որ իմփիչմենթի գործընթացը բաժանում է երկիրը: Թրամփին իմփիչմենթի ենթարկելու կողմնակիցները դեռեւս չեն կազմում մեծամասնություն Ամերիկայում, սակայն դեմոկրատները պնդում են, թե հասարակական կարծիքն իրենց կողմն է:

Եվ չնայած հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատում Թրամփին ամենայն հավանականությամբ կարդարացնեն ու նա կշարունակի պաշտոնավարումը, հանրապետականներն ասում են, որ այս գործընթացն իր բացասահական հետեւանքներն է թողնելու ամերիկյան դիվանագիտության վրա:

‘’Միայն այն փաստը, որ Թրամփը ստիպված եղավ ամբողջ աշխարհի ներկայությամբ տրամադրել հեռախոսազրույցի սղագրությունը, արդեն իսկ բավարար է ասելու համար, որ նախագահական համակարգի հեղինակությունն ընկել է: Եվ այսուհետ ԱՄՆ-ի յուրաքանչյուր նախագահ կունենա մտավախություն, որ իր ամեն մի հեռախոսազրույց կարող է ներկայացվել աշխարհի դատին’’, ասում է Պալատի փոքրամասնության ղեկավար Քեւին ՄաքՔարթին:

Հակառակ դրան իմփիչմենթի գործընաթացը շարունակվում է, ու շարունակվում է մեծ արագությամբ:

XS
SM
MD
LG