Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան խոստանում է պատասխանել ԱՄՆ-ին


Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ պատրաստ է պատասխանել Վաշինգտոնին այն բանից հետո, երբ ԱՄՆ նշել էր, որ հստակ քայլեր կձեռնարկի համաձայնագրի ուղղությամբ՝ Փհենյանի միջուկային և հրթիռային ծրագրերը դադարեցնելու համար

ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթը Անվտանգության խորհուրդում նշել է, որ Փհենյանի հրթիռների փորձարկումները չափազանց անարդյունավետ են և սպառնում են բանակցություններին ու Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային ու միջուկային ծրագրերը դադարեցնելուն:

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության խոսնակն իր հերթին հյուսկորեական պետական լրատվամիջոցում «անպատասխանատու» է որակել դեսպանի հայտարարությունը: Նա ընդգծել է, որ դրանից հետո Փհենյանը կորոշի, որ ուղղությամբ պետք է շարժվի:

Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ կվերսկսի հրթիռային ու միջուկային փորձարկումները, եթե մինչև տարվա վերջ ԱՄՆ որևէ զիջման չգնա:

Բանակցությունները կողմերի միջև ձախողվեցին փետրվար ամսին, երբ Փհենյանը Վաշինգտոնից պահանջեց վերացնել պատժամիջոցները ի պատասխան Հյուսիսային Կորեայի միջուկային ներուժի մասնակի վերացման:

Facebook Forum

XS
SM
MD
LG